ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ


q Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մի խումբ աշխատողների, ինչպես նաև մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին: q Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իրազեկել է, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում: q ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և Youtube ցանցում տարածված` իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մ.Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մ.Սարիբեկյանը ս.թ. մայիսին ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և ՀՀ հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունի: Կորած անասուններին որոնելիս մոլորված հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է: Տեսանյութի մասնագիտական փորձաքննութ յունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո: Ադրբեջանի իշխանությունների հերթական ապատեղեկատվությունը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը շփման գծում, մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը` կոծկելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող ռազմական հանցագործությունները, այդ թվում` դիվերսիոն գործողությունների տապալված փորձերը: Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեսանյութը` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, «Քաղաքացիա կան և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 14-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածը և այլն: Հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա: Մ.Սարիբեկյանի ծնողների` ԿԽՄԿ-ին ուղղված համապատասխան դիմումին զուգահեռ նման տեսանյութերի հրապարակումը խոսում է միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների արհամարհական վերաբերմունքի մասին և կասկածի տակ է դնում համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ակնկալում է այդ կառույցների համապատասխան գործողությունները` Ադրբեջանի կողմից նման քայլերը կանխելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն