Նշանակետում խորհրդարանի ընտրություններն են


Լևոն Տեր¬Պետրոսյանին այդպես էլ չի հաջողվում անակնկալ մատուցել բոլոր այն պետականամետ գործիչներին, ովքեր ամեն հանրահավաքից առաջ համակիրներին խորհուրդ են տալիս արտառոց դեպքերի ու արտասովոր նորությունների չսպասել£ Իհարկե, սրանում առաջին նախագահին մեղադրել չարժե, քանի որ իրենց ակտիվ ու հեռանկարային համարող մյուս քաղուԺերի նման Կոնգրեսն էլ ի°ր հերթին է ընտրությունների պատրաստվում` այս դեպքում նախապատվությունը տալով անկանոն պարբերականությամբ հրավիրվող հանրահավաքներին£ Այլ հարց է, որ նման միջոցառումներում որևէ նախաձեռնություն այդպես էլ չի հասունանում, ու, որպես կանոն, Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթները հատկապես գնահատականներով ու չարագուշակ կանխատեսումներով են առանձնանում£ Բացի մի քանի ընդհանրական ձևակերպումից (իշխանափոխության անհրաժեշտության, մարտի 1¬ից հետո ձերբակալվածների ազատ արձակման պահանջ և այլն) գաղափարական¬ծրագրային որևէ նախաձեռնություն այստեղ չի ցուցաբերվում£ Նույն` վերջին հանրահավաքից հետո Հանրապետության սոցիալ¬տնտեսական իրավիճակի վերաբերյալ տարածված հայտարարությունը դարձյալ գերազանցապես գնահատականներով է հագեցած` հանգեցնելով արդեն պարզունակ դարձած ելակետին` իշխանափոխության անհրաժեշտությանը£ Եվ իրոք, բացի այս միակ գերխնդրից` ՀԱԿ¬ն ուրիշ ոչինչ չի տեսնում` հնացած ու անհեթեթ դարձած սույն առաջարկը մշտապես օրակարգում պահելով և իշխանության հետ երկխոսության հնարավորությունը դարձյալ նշված հարցով պայմանավորելով£ Արդյունքում ստացվում է, որ արմատականներն ընդհանուր առմամբ երկխոսության առաջարկից չեն հրաժարվում, բայց առաջարկվող անայլընտրանք տարբերակով միաժամանակ բացառում են նաև դրա հավանականությունը£ Եվ եթե հանրահավաքային պայքարի գլխավոր նպատակն աստիճանաբար ավելի ու ավելի է նախընտրական կոչվելուն նմանվում, ուրեմն նախորդ ընտրություններից հետո ասպարեզում հայտնված երկխոսության հավանականությունն ու անհրաժեշտությունն արդեն հնացած կարելի է համարել... Քիչ ժամանակ է մնացել հերթական համապետական ընտրություններին, և ՀԱԿ¬ն էլ իր հերթին փորձում է սեփական քաղաքական պայքարը մղել նոր խորհրդարանում հնարավորինս բազմամարդ խմբակցություն ձևավորելու ուղղությամբ£ Իսկ նման հեռանկարների առկայության պարագայում երկխոսության, առավել ևս համագործակցության անհրաժեշտությունն այլևս չկա£ Նախընտրական դաշինքների մասին խոսելը դեռ վաղ է, երկու տարի հետ գնալն ու չստացված, իսկ այն ժամանակ ՀԱԿ¬ի կողմից կտրուկ մերժված համագործակցությունը թարմացնելու փորձերն` անիմաստ£ Այլ հարց է, որ Կոնգրեսը հիմա էլ է իշխանությունն ամբողջությամբ ուզում, և ԱԺ¬ում ստանալիք տեղերը նույնպես նրան չեն գոհացնելու, ու գլխավոր շեշտադրումը դարձյալ իշխանափոխության խնդրի վրա է դրվելու£ Ահա թե ինչու է Լ. Տեր¬Պետրոսյանն ավելի ցանկալի ներկայացնում նախ Նախագահի ընտրությունը, հետո նոր խորհրդարանինը£ Շարքային միտինգավորին էլ պարզ է այս հաշվարկի մոտավոր տրամաբանությունը. նման հերթականությամբ ընտրությունների կազմակերպման դեպքում հաջողության հասած Նախագահը հեշտությամբ մեծամասնություն կձևավորի նաև Ազգային ժողովում... Բայց նման հեռանկար Լ. Տեր¬Պետրոսյանին չի «սպառնում», ուստիև ավանդույթի համաձայն ամեն ինչն ապառիկով երազելու այլընտրանքը չունենալով` նա լավ է պատկերացնում, որ խորհրդարանում խմբակցություն ունենալու լավագույն գրավականը հանրահավա քային պայքարն է£ Ու քանի որ անելիքի գոնե մոտավոր մարտավարություն այդպես էլ չի ձևավորվում, է°լ ավելի կրկնված չլինելու համար արմատականների նախընտրական պայքարը հարկադրաբար նաև թեմատիկ բաժանումների է ենթարկվում£ Զուգահեռաբար շրջանցելով անակնկալ կոչվածի` թեև խամրող, բայց ինչ¬որ չափով ու հատկապես միտինգավորների համար պահպանվող հրապույրն, առաջին Նախագահը վերջին առիթով ասաց, թե մեկ ամիս հետո ինքը կոռուպցիայի մասին է խոսելու£ Եվ մինչ նա իր հերթական ելույթը կպատրաստի, արդեն իսկ կասկածից վեր է, որ ներկայացվելիքն աննկարագրելի հեշտությամբ է գրվելու£ Ասելիք կգտնվի£ Ավելին, համանման թեմաներ ամեն ամիս կարելի է հայթայթել և մինչ դրանք խմբավորվեն ու հերթականությամբ ընտրազանգվածին ներկայացվեն, նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկն էլ կմոտենա£ Իհարկե, ո°չ արտահերթ և ո°չ էլ, ինչպես հանրահավաքներում են երազում, Նախագահի£ Առաջիկայում ընդամենը նոր խորհրդարան է ձևավորվելու£