Ավելի լավ է ծխեն ու խմեն


Որքան էլ պետությունը մտահոգ լինի իր քաղաքացիների առողջությամբ և ամեն կերպ հորդորի` ձեռք քաշել ծխախոտից ու ալկոհոլից, միևնույն է` տնտեսագետ-ֆինան սիստներն այլ դիտակետից են ուսումնասիրում խնդիրը£ ՌԴ ֆիննախարար Ալ. Կուդրինն, օրինակ, վերջերս այնքան է անկեղծացել, որ խոսել է ծխելու¬խմելու օգուտների մասին£ Դրանից օգուտ, իհարկե, ոչ թե օգտագործողները, այլ… պետբյուջեն է քաղում£ - Ով օղի է խմում ու ծխում է, նա ավելի շատ է օգնում պետությանը£ Մի տուփ սիգարետ ծխեցիր, նշանակում է միջոցներ ներդրեցիր սոցիալական խնդիրների լուծմանը,¬ ասել է երկրի թիվ 1 ֆինանսիստը£ Ուրեմն ի՞նչ` զարկ տալ պետբյուջեի հարստացմանը` հերն էլ անիծած, թե այդ նույն բյուջեով տկար ու տկարամիտ բնակչության կարիքնե՞րն են հոգալու£ Կրկին վեր է հառնում շեքսպիրյան հավերժական հարցը. «Լինե՞լ, թե՞ չլինել. ա°յս է խնդիրը£ Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ…»£ Նույն հոգեբանությամբ` ոչ մեկն իրավունք չունի «վտանգել» պետբյուջեն` եսասիրական նկրտումներով հրաժարելով առողջությունը վտանգող սովորույթներից£ Ներողություն` բյուջեն հարստացնող ծախսերից£ Իսկ այդ «եկամտաբերութ յունը» տրամաբանական շարունակություն էլ ունի` ծխիր ու խմիր և քայքայված առողջությունդ վերականգնելու համար վճարիր առողջապահության համակարգին£ Քեֆդ լավացավ` քեզ «ազատ» ես զգալու` մեկին վիրավորելով, մյուսի հետ քաշքշուկ սարքելով. վճարի°ր իրավապահներին, գիշերը տուն հասնելու համար տաքսիստների բյուջեն հարստացրու… Եվ այդպես շարունակ£ Մարդ ես, չէ՞£ Պետություն ունես, որը գիշեր-ցերեկ մտածում է հարուստ բյուջե ունենալ` քեզ նմանի սոցկարիքները հոգալու համար…