Հա՞ որ...


ՏԱՐԱՏԵՍԱԿ պատուհասները սկսել են հետևողականորեն շուրջկալել երևանյան սուպերմարկետներին£ Հիմա էլ հրո ճարակ է դարձել «ՍԱՍ» վաճառատներից մեկը, և, ինչպես հաղորդվում է, այրվել է ոչ միայն խանութում պահեստավորված ապրանքների զգալի մասը, այլ նաև շինության վնասված հատվածում հիմնավոր նորոգումների անհրաժեշտություն է առաջացել£ Շաբաթներ առաջ նույն բախտին էր արժանացել «Նոր Զովք» առևտրային ցանցի խանութներից մեկը` արձանագրելով ապրանքների ոչնչացման ու տարածքի վերանորոգման անհրաժեշտության նույնատիպ հետևանքներ£ Դե իսկ «Սթարի» զույգ խանութներից փողով լի չհրկիզվող պահարանների գողությունն էլ անհետևանք մնաց. ոչ վնասի մոտավոր չափերի մասին ինչ¬որ բան բարձրաձայնվեց, ոչ էլ նույն օրը նույնանման ձեռագրով կատարված գողությունները բացահայտվեցին£ Տեղի ունեցած դեպքերը, բնականաբար, որևէ մեկին չեն ուրախացնի£ Պարզապես առանձին ապրանքների ներկրման մենաշնորհն ունեցող և գերշահույթներ ստացող վաճառատներին նախախնամությունը (՞) ոնց որ թե սկսել է խանգարել` ինքնամոգոն գնաճի բերկրանքը վայելել, ու նրանք լրջագույն նյութական կորուստների ու նույնքան լուրջ ծախսերի առաջ են հայտնվում£ ԹԵ ԻՆՉ Է կատարվելու գնաճային մրցավազքում առանցքային դեր ստանձնած «Հայռուսգազարդի» հետ, առայժմ անհայտ է£ Բայց ասում են` հերթական ապրիլյան գազաթանկացման լուրն առնելուց հետո դժվարին իրավիճակում են հայտնվել նրանք, ովքեր պատրաստվում են հաջորդ տարվա համար օրացույցներ տպագրել£ Հայտնի է, որ ապրիլի 1¬ն ավանդական թանկացումների օր է դառնում, և ամեն տարի գազն իր նոր գնաճային բոթն է տարածում նաև մնացած ամեն ինչի վրա£ Եվ հիմա դեռ շատ վաղուց հումորի ու ծիծաղի օր համարվող ապրիլի 1¬ն անհայտ է, թե ինչ գույնով կարելի է նշել օրացույցում£ Ապրիլմեկյան թանկացումներին դժվար է այլևս հումորով վերաբերվել, ու արդեն քանի տարի հենց այդ օրվանից է սկսվում դժվարությունների այն նոր փուլը, որը մինչև հաջորդ տարի բազմապատկված է պահում հանրության հոգսը... ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` այսօր տեղի ունենալիք նիստում անբարեխիղճ մրցակցության համար տուգանվելու է «ԱրմենՏելը»£ Կառույցի հաղորդագրությունը նշում է, թե պատճառը սպառողներին մոլորության մեջ գցելն է£ Ավելի պարզ ասած` «Բիլայնը» հերթական անգամ խաբել է մարդկանց, և քանի որ բջջային օպերատորը ՏՄՊՊՀ կողմից վաղուց չի տուգանվել, այստեղ որոշել են այս մի խաբեությունը չանտեսել և «ԱրմենՏելին» մի թեթև ֆինանսական նեղություն պատճառել£ Խոսքն ամենայն հավանականությամբ 500 հազար դրամի մասին է£ Իսկ թե գրպանահատության ընթացքում բջջային օպերատորը որքան է կորզել բաժանորդներից, ու սպառողները հենց այնպես որքան ավելորդ գումարներ են վճարել` բնականաբար «կոմերցիոն գաղտնիք» է, որը ցանկացած պատժամիջոցից անկախ` երբեք էլ հայտնի չի դառնա£ Առավել ևս` սպառողների կրած վնասները ինչպես միշտ` չեն վերականգնվի£