Ի՞նչ էին ակնարկում չինացիները


Ինչ¬որ առիթով Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո լրագրողներից մեկն ասաց, որ չինացիները հայերին առաջարկել են, թե` ձեր Սահմանադրության մեջ նշեք, որ սոցիալիզմ եք կառուցում և ոչ մի բանի կարիք չեք ունենա£ «Բա ի՞նչ կանեն, նրանց համար 3 միլիոնն ի՞նչ է, մի բուռ ժողովուրդ ենք»,¬ ծիծաղեցիք ու անցանք£ Բայց տարիներ հետո, ըստ լավատեղյակ աղբյուրների, արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանին լրջորեն առաջարկել էին, թե` դուք միայն ասեք, և Հայաստանին ամեն ինչով, այդ թվում նաև ժամանակակից սպառազինությամբ հագեցած զինուժով, կապահովենք£ Իհարկե, դժվար է հավատալ, որ այս աշխարհում հենց այնպես` զուտ գեղեցիկ աչքերի համար կարող են շռայլություններ թույլ տալ£ Անվճար պանիրը միայն մկան թակարդում է լինում. Չինաստանն էլ, անշուշտ, Հայաստանում լրջագույն շահեր պետք է ունենա` նման առաջարկ անելու համար£ Եվ խնդիրն էլ սոցիալիզմ կառուցելը, այդ մասին Սահմանադրության մեջ նշելը չէ£ Այսօր դժվար է ասել, թե Չինաստանն ինքը սոցիալիզմ է կառուցում£ Խնդիրն այն է, որ Հայաստանն իր գոյությամբ պատնեշ է պանթուրքիզմի, մեծ թուրանական պետության ստեղծման ճանապարհին£ Իսկ Պեկինն էլ չի կարող ողջունել չինական պարիսպների հարևանությամբ Թուրքիայի դրոշ տեսնելու հեռանկարը£ Այսօր այդ երկիրն աշխարհի ամենաարագ զարգացող պետությունն է£ Բնակչության մեծ թիվը ստիպում է չին առաջնորդներին լրջորեն մտածել ազգի գոյատևման և զարգացման համար կենսական անհրաժեշտ տարածքների մասին£ Այս առումով, այնտեղ գերիշխող է դառնում այն գաղափարախոսությունը, ըստ որի, կենսական տարածության ռազմավարական սահմանները պետք է տեղաշարժվեն պետության հզորության աճին զուգահեռ£ Այսօր չինական բանակում հաշվվում է ավելի քան 2 մլն զինվոր£ Պատերազմի դեպքում երկիրն ի վիճակի է այդ թիվը հարյուրապատկել£ Վերջին ժամանակահատվածում Չինաստանում մեծ թափով հսկայածավալ ապաստաններ են կառուցում` իբր երկրաշարժից պաշտպանվելու նպատակով£ Ընդ որում, դրանցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն` առնվազն մեկ ամիս ապրելու համար. ակներև է, որ դրանք կարող են օգտագործվել նաև պատերազմի դեպքում£ Հատկանշական է, որ Չինաստանում համարում են, թե բանակը պետք է երաշխավորի ռազմավարական սահմանների և կենսական տարածքների ընդլայնումը£ Քաղաքական ծրագրավորողներն ու փորձագետներն աշխատում են կռահել, թե որ ուղղությամբ կարող է ընդլայնվել Չինաստանը£ Ոմանք կարծում եմ, որ այդ ընդլայնումը կարող է լինել Միացյալ Նահանգների կամ Արևելյան Ասիայի երկրների ուղղությամբ£ Սակայն Ամերիկան այսօր Չինաստանի քաղաքական մրցակիցը լինելուց բացի, նաև նրա հիմնական տնտեսական գործընկերն է, և նրա հետ հարաբերությունները Պեկինը շատ է կարևորում£ Արևելյան Ասիայի երկրներում բնակչությունը խիտ է, իսկ պաշարներն ու տարածքները` քիչ£ Ռուսաստանի հատկապես արևելյան մասում տարածքները մեծ են, պաշարները` շատ, և բնակչությունն էլ խիտ չէ£ Այս համատեքստում հեռուն գնացող եզրահանգումների տեղիք է տալիս ռուս ռազմական փորձագետների կարծիքը, թե միաբևեռ աշխարհի դեմ պայքարի համար Ռուսաստանի ստեղծած Շանհայի կազմակերպությունը հրաշալի գործիք է` Չինաստանի կողմից կարճաժամկետ հեռանկարում Կենտրոնական Ասիայի երկրների կլանման համար£ Վերջինների հետ Պեկինը համագործակցում է տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական£ Չինացիների շրջանում արդիական և հարգի է ասույթը, թե ամենալավը այն պատերազմն է, որտեղ զորավարը հաղթում է առանց որևէ կրակոցի£ Սա ապացույցն է այն իրողության, որ չին առաջնորդները գիտակցում են` աշխարհագրական սահմաններից դուրս ռազմավարական շրջանների նկատմամբ իրականացվող արդյունավետ վերահսկողությունը կարող է հանգեցնել աշխարհագրական սահմանների տեղաշարժի£ Այսօր ռուսները հեռավոր Արևելքից տեղափոխվում են եվրոպական մաս£ Նրանց փոխարինում են մեծ քանակությամբ չինացի գաղթականներ£ Ռուսաստանյան հեռուստահաղորդումներում ասվում է, թե երկրում արդեն ձևավորվել է բազմամիլիոնանոց չինական համայնքը, որն ամեն տարի մեծանում է£ Ընդ որում, եթե սկզբում չինացիները Ռուսաստանում կատարում էին ցանկացած գործ, այնպիսիք, որ ՌԴ քաղաքացիները չէին անում, ապա այժմ արդեն զբաղվում են բիզնեսով, չեն ցանկանում կատարել ցածր վարձատրվող աշխատանք£ Հիմա Չինաստանը Մոսկվայի հետ համատեղ օգտագործում է վերջինիս հանքավայրերը և պատրաստ է այդ երկրում վերամշակման գործարաններ կառուցել` եթե այնտեղ աշխատեն չինացիներ£ Իսկ այդ դեպքում, բնականաբար, այնտեղ աշխատողների համար նաև բնակատեղիներ կկառուցվի£ Բացի դրանից, Պեկինը ներդրումներ է կատարում ՌԴ գյուղատնտեսության մեջ, երկարաժամկետ վարձակալության է վերցնում սահմանամերձ հողատարածքները` դրանք նույնպես բնակեցնե լով չինացիներով£ Եթե այս ամենին ավելացնենք նաև երկու ժողովուրդների ծնելիության հարաբերակցությունը` հօգուտ չինացիների, ապա հասկանալի կլինի, որ շատ չանցած ականատեսը կլինենք ամենալավ պատերազմի մասին չինական հիշյալ ասույթի գործնական իրագործմանը£ Այսինքն, արդեն տեսանելի է, որ դեղին «հսկան» դանդաղ, բայց հաստատ քայլերով շարժվում է դեպի արևմուտք և ոչ հեռավոր ապագայում նաև Հարավային Կովկասում կարող է լրջագույն դերակատարություն ունենալ£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ