Ավստրուհին դատի է տվել ծնողներին 


Ամենադիպուկն այն է, որ այս տեղեկատվությունը տպագրվել է հումորիստական Ζnekdot-dnyΖ.ru էլեկտրոնային պարբերականում: Ու իսկապես, պատմությունը զավեշտի է նման:

Այսօր արդեն 18 տարեկան աղջիկը ծնողների դեմ դատական հայց է ներկայացրել` իր մանկության լուսանկարները համացանցում տեղադրելու համար: Իսկ այդ լուսանկարները մանկության պայծառ հուշ չեն. աղջնակը մերկ է և միզանոթին նստած:

Հավանաբար իմանալով ծնողների նման մտադրության մասին, աղջիկը խնդրել է FΖcebook-ում չհրապարակել չարաբաստիկ այդ նկարները, սակայն ծնողները պարբերաբար տեղադրել են դրանք.

- Նրանք ո´չ ամոթ ունեն, ո´չ խիղճ: Կամ գիշերանոթին եմ նստած, կամ պառկած եմ մահճակալին` իմ ամեն գործողությունը լուսանկարել են և տեղադրել համացանցում,- պատմել է նա:

Հենց դրանից էլ վիրավորված` պատանի ավստրուհին որոշել է դատարան դիմել:

Վիրավորանքը` վիրավորանք, բայց ծնողներին լուրջ տուգանք է սպառնում` 3000-10.000 եվրո:

Դրանից հետո ոչ միայն աղջիկը, այլև ծնողներն իսպառ կմոռանան իրենց դստեր մանկությունը: