Գինեսյան արտառոցություններ 


24-ամյա մոդել Հարնամ Քաուրը Գինեսի ռեկորդների նոր գրքում գրանցվել է որպես բնական մորուք ունեցող աշխարհի ամենաերիտասարդ կինը: Մեծ Բրիտանիայի Սլաու քաղաքում ապրող Քաուրը ձվարանների պոլիկիստոզ (հորմոնալ հիվանդություն, որից դեմքին մազ է աճում) ախտանիշով է տառապում: Մանուկ հասակում աղջկան թունավորել են գեղեցիկ արտաքինի պատճառով, և նա ստիպված է եղել շաբաթը 3 անգամ ցավոտ մազահեռացում կատարել, որպեսզի թաքցնի իր հիվանդությունը:

Նա ժամերով նստել է հեռուստացույցի առջև` զմայլվելով մոդելներով և երազելով նրանց նման անթերի գեղեցիկ լինել: Բոլորը, սակայն, ծաղրում էին նրա երազանքը և ասում, որ նա շատ «գեր է, այլանդակ և նողկալի»` մոդել լինելու համար:

Բայց երազանքները երբեմն կատարվում են. 2016-ի մարտին Քաուրը հայտնվեց ցուցահարթակին` ոսկերչական մի շոուի շրջանակներում: Հիմա նա ակտիվորեն մասնակցում է յուրատիպ մի «քարոզարշավի», որն ուղղված է ընդդեմ մարդկային մարմնի գեղեցկության ընդունված կարծատիպերի: Այդ արշավին մասնակցում են «ոչ ավանդական մոդելները»` կանայք, որոնց կազմվածքը չի համապատասխանում ընդունված չափանշվածքներին: (The IndeΘendent):