Մահից հետո կյանք կա 


Թե ովքեր և ինչու էին որոշել հերքել այն, ինչ ասվում է Աստվածաշնչով, հիմա արդեն քննարկելի չէ: Բայց ինչո՞ւ են հանկարծ հիմա որոշել խոսել այդ մասին ու թեկուզ վերապահումով հաստատել, որ մահից հետո կյանք կա` արդեն հետաքրքիր է:

Ավելի քան 2000 մարդու մասնակցությամբ խոշորամասշտաբ վերջին հետազոտությունների արդյունքը փաստել է, որ մահից հետո կյանք գոյություն ունի, թեև` ոչ երկարատև:

Համարվում է, որ ուղեղի գործունեությունը վերջնականապես դադարում է սրտի կանգից 30 վայրկյան հետո: Սակայն բրիտանացի գիտնականները` Սաուտթեմփյոնի համալսարանից, հայտնաբերել են, որ մարդու մահից հետո ուղեղի գործունեությունը շարունակվում է մինչև 3 րոպե: Հետազոտության ընթացքում հաջողվել է նաև ապացույց լսել «հանդերձյալ կյանք գնացած» վկայի շուրթերից (տեղեկացրել է DΖily ExΘress-ը):

Հետազոտության 2060 մասնակիցների (Ավստրիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ովքեր սրտի նոպա էին ունեցել) 40 %-ը պատմել է, թե կլինիկական մահից գիտակցության գալու պահին ինչ-որ կերպարանք է տեսել:

-Դա խոսում է այն մասին, որ կլինիկական մահվան ժամանակ մարդկանց մեծամասնության մոտ պահպանվում է մտավոր ակտիվությունը, սակայն տեսածի մասին հիշողությունը վերանում է` «արթնանալուց» հետո,- բացատրել է դոկտոր Պարնիյան:

Կլինիկական մահվան ընթացքում տեսիլքներ տեսածների միայն 2 %-ն է հայտարարել, որ կողքից տեսել է իրեն և բժիշկներին` կարծես իր սեփական մարմնի կողքին:

Այս ամենն, իհարկե, նորություն չէ, սակայն հոգու անմահության հետ կապ չունի: