Պետական բյուջեի թալանը ներքևից անհնարին դարձնել 

Բաց նամակ Կարեն Կարապետյանին

Աշխարհի 200 պետությունների պետական իշխանությունները, կարելի է ասել, զավթված են, բայց քանի որ անհնարին է զավթել ժողովրդին պատկանող փողի իշխանությունը, կիրառվում է հարկային «տեռորը»: Որոշ գործարարներ, համագործակցում են հարկահավաքների հետ...

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, այնտեղ, որտեղ նյութական շահերի իրացման այս եղանակը զանգվածային բնույթ է ստացել` պետությունները աղքատացել են և գոլորշիացել: Մեր աչքի առաջ գոլորշիացավ ԽՍՀՄ-ը, որի փլատակների վրա ձևավորվեցին նոր անկախ պետություններ, և այդ պետությունները նույն կարգով գնում են դեպի աղքատացում: Աղքատացող պետությունները մտնում են այս կամ այն, առայժմ հարուստ թվացող պետությունների փեշի տակ` կերակրվելու նպատակով: Մեզ անհրաժեշտ է կանգնեցնել պետությունների աղքատացումը և ճանապարհ բացել դեպի հարստացում, այլապես մենք կկորցնենք Ձեզ, մեր պետականությունը և Հայրենիքը:

Դուք և ժողովուրդը միասնաբար պետք է պահանջեք թեկնածուներից ներկայացնել ընտրողներին պայմանագիր, որով կպարտավորվեն կամ կմերժեն ընդունել օրենք` պարտադրելու հարկատուներին կատարել մուծումներ այնքան տոկոս աճով, որքան տոկոս աճով օրենսդիր իշխանությունը կհաստատի պետական բյուջեն և կողմ կքվեարկեն այն պետական բյուջեին, որը կնախատեսի 3-5 % աճ: Այն թեկնածուն, ով չի ներկայացնի դրական կամ բացասական կարծիքով պայմանագրի նախագիծ, ընտրողները նրան չպետք է ընտրեն,:

Արդյունքում յուրաքանչյուր հարկատու կաշխատի հանգիստ, տեսանելի ապագայով, կստանա իր ազատությունը, անկախությունը, ինքնուրույնությունը, կդառնա անխոցելի, կվերանա օրենքով հարկային տեռորը, ավազակային տեռորը աստիճանաբար կանհետանա, մի քանի, գուցե տասնյակ տարիներ կշարունակվի վճարվել պետական բյուջեի աճի տոկոսով: Ժողովուրդը կշահի միայն այն, որ կունենա պետական բյուջեի անդառնալի աճ և հույս, որ ավազակային տեռորը ժամանակի ընթացքում կանհետանա:

Գործնականում այն կիրականացվի հետևյալ կերպ:

Բանկային բաժանմունքը ունի հարկատուների բազիսային գումարի ցուցակները և ընդունում է հարկատուների մուծումը օրենսդիր իշխանության կողմից սահմանված աճի տոկոսով և վճարում է սահմանված օրերին բյուջետայիններին հաստատված գումարները: Եթե հարկատուն չի կատարել մուծում, բանկային բաժանմունքը ձևակերպում է վարկ և շարունակում է կատարել վճարումները: Առաջարկությունը համահունչ է հասարակագիտության օրենքներին: Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը և վերաբերմուն քը: Հիշեք, որ չեզոքության դեպքում մենք կկորցնենք Ձեզ, մեր անկախությունը, պետականությունը և Հայրենիքը: 

Գևորգ ԱՎԵՏԻՍՅԱՆ