Եթե տոն է, ապա ուրախանում են բոլորը


Տոները մեզ պետք են նորը, ձեռքբերումներն արժեվորելու, ոգևորվելու ու նաև մտերմանալու համար: Սակայն այս ամենը լիարժեք զգալն ու վայելելը մեծապես պայմանավո րված է դրանց ճիշտ կազմակերպմամբ: Այս համայնքում կազմակերպվող տոներն ինքնատիպ են ու հետաքրքիր և, որ ամենակարևորն է, վերածվում են ժողովրդական խանդավառության: Այսպես տոնվեց Հայաստանի անկախության 15-ամյակը: Բոլոր կրթօջախներում ու նախակրթարաններում անցկացվեցին տոնական միջոցառումներ: Արայիկ Քոթանջյանի և թաղապետարանի աշխատակիցների այցելություններն ամենուր մեծ խանդավառություն էին առաջացնում: Այդ օրը թաղապետի նախաձեռնությամբ բոլոր մանկապարտեզներում բաժանվեցին տոնական տորթեր: Իրենց բազմազանությամբ աչքի էին ընկնում նաև դպրոցական միջոցառումները: Տարիներ առաջ թիվ 136 դպրոցը հիմնովին վերանորոգած Լևոն և Բելլա Ահարոնյանները թաղապետի հետ այցելեցին հարազատ օջախ դարձած դպրոց: Համայնքում տոնական միջոցառումները զանգվածային բնույթ էին կրում: Օրվա խորհրդին համահունչ զարդարված էին նաև իր նկարչությամբ ինչ-որ կերպ կարողանալ օգնել մարդկանց: Օրերս Նարեկացու անվան արվեստի միության ցուցասրահում հանրության ուշադրությանը արժանացան Արթուրի (բնանկարներ) և Աննայի (դիմանկարներ) մի շարք կտավները` «Մաստեխին» խորագրով: (Մաստեխինը (քերիչ) նկարչական գործիք է, որի օգնությամբ կտավի և ներկապնակի վրայից քերում, միմյանց են խառնում ներկերը): Ցուցահանդեսը միասնական ներկայացնելու գաղափարը նրանց դասախոս Ավետիք Հակոբյանինն էր, ում կարծիքով և° Արթուրը, և° Աննան բավական հասուն են և հասել են մի մակարդակի, որը պարտավորեցնում է ներկայանալ հանդիսատեսին: - Նկարել եմ` ոգեշնչվելով Հայաստանի բնությամբ և հորեղբորս այգով: Հավաքածուից ինձ համար ավելի սիրելի էր «Աշնանային այգի» գործը,- խոստովանում է Արթուրը: Աննային ոգեշնչել էր «Մոդիլիանի» ֆիլմը, իսկ ներկայացրած նկարներից նա առանձնացնում է «Գլխարկով կինը»: Ինչպես նշեցին երիտասարդ արվեստագետները` - Կարևորը աշխատասեր և նպատակասլաց լինելն է...

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ