Նոր ակնկալիքներով նոր որոշումներ...


Հայրենի քաղաքական գործիչների մտքի նորանոր փայլատակումներին մեծապես նպաստում են նաև առաջիկա ընտրություննե րը: Դրանց օրինական ընթացքն ապահովելուն էր ուղղված «ԱԺԴ»-ի ներկայացրած այն առաջարկը, որի իրագործումը պայմանավորված է Հայաստանում վստահված անձի ինստիտուտի վերականգնումով: Այս նախագծին ՕԵԿ-ի և ԱՄ-ի դրական արձագանք ները ոգևորել էին ԱԺԴ ներկայացուցիչներին` ի դեմս կուսակցության վարչության անդամ Ստեփան Ստեփանյանի, որն էլ մեկնաբանեց նախագծի էությունը. ընտրատարածքային տեղամասերի հանձնաժողովի անդամների, նախագահների և ընտրություններին մասնակցող վստահված անձանց համար դասընթացների կազմակերպում: Դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար նրանք նաև դիմել էին նմանատիպ գործունեություն ծավալող արտասահմանյան կառույցներին, որոնք, բանախոսի կարծիքով` «հավանաբար կմիանան մեզ»: Իսկ առայժմ պետք է պատրաստել վստահված անձերի` մի շարք չափանիշներով. օրենքներին ծանոթացնել, արձանագրություն ներ, դիմումներ կազմել սովորեցնել` չբացառելով նաև Արշակ Սադոյանի «բիլակով տղերք» պատրաստելու տարբերակը: Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին և նախագահներին ընտրություններին պատրաստելու դասընթացներն սկսվել են, մնում է ապագա վստահված անձանց հետ աշխատանքներ տանել: Նրանց հետ առաջին դասընթացը լինելու է դեկտեմբերի 1-ին ՕԵԿ-ի գրասենյակում (դա էլ երևի նրա համար, որ ՕԵԿ-ը այն քչերից է, որ արձագանքել է այդ նախագծին, նախագիծ, որի իրագործումն, ըստ հեղինակների, կապահովի 90 %-ով արդար ընտրություններ): Սպասենք: Երևի հենց ընտրություններն էլ կորոշեն` իրականացա՞վ վստահված անձ ինստիտուտի կայացումը Հայաստանում, թե՞ դա լոկ պատրանք էր...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ