ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Լսել ենք, բայց թե որքանով է ճիշտ… Իբր մի երկրում ծնված երեխայի անունը 5-6 տարեկանից են որոշում կնքել, որ բնավորությանը, էությանը համապատասխան լինի: Թե չէ` ի˜նչ է մեզանում ստացվում` դեռ նորածնի աչքերը չբացված պատահական մի անուն են դնում: Ասենք` Համեստ, որը քիչ¬քիչ մեծանալով դառնում է անհամեստ, բայց անունը մնում է նույնը: Պատվական անունն են կնքում, անպատկառի մեկն է դառնում: Գեղեցիկ են դնում, գեղեցկության ոչ մի նշույլ, տգեղ կին է դառնում: Դառը կորիզի նման մեկին էլ Շաքար են անվանում: Մեկ էլ տեսար Աննման են դնում, որ իսկի մարդանման չի: Պարգև են կնքում, բայց կյանքում ոչ մեկի ոչինչ չի պարգևում: Գոհար ու Անգին են դնում, մեծանում, լրիվ անարժան է դառնում: Մի արևը մեռածի անունն էլ Արև են դնում, իսկ մի խավարամիտի անունը` Լուսին: Մեկ էլ տեսար` 200 կիլոգրամանոց տղամարդուն կանչում են Ատոմ: Ինչքա˜ն փնթի¬մնթի Մաքրուհիներ կան… Ինչքա˜ն Թագուհինե˜ր, երբ երկրի թագավորին մի թագուհի է պետք: Սահակ են դնում, որը դառնում է ստահակ… Էլ չենք ասում ճանաչված ազգանունները, որոնք մեզ մոտ անուններ են դառնում` Պուշկին, Գոգոլ, Ֆլոբեր, Էդիսոն, Սոկրատ, Լերմոնտով, Վիլսոն, Ժյուլվեռն, Նանսեն, Վորոնցով և նման շատերը, ովքեր երբևիցե հայ չեն եղել: Բայց հեռատես, պայծառատես ծնողներ էլ կան: Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում Հաղթանակի, Վրեժի, Նվերի ծնողներին, որ ապահովեցին մեր հաղթանակը, Վրեժները մեր վրեժը հանեցին, Նվերները անկախություն նվիրեցին: Ափսո˜ս, նման անունները քիչ են, թե չէ մենք ինչպիսի˜ նվաճումների հասած կլինեինք… ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ