Անուղեղ մարդը


Որքան էլ մեր ականջները վարժված լինեն այս արտահայտությանը, միևնույն է, ոչ մեկը չի կարող պատկերացնել բառացիորեն ուղեղազուրկ գլուխ: Բայց, պարզվում է` այսպիսի արտառոցություն էլ կա: Եվ նայելով այս լուսանկարին, ակամա մտածում ես` արդյո՞ք հնարավոր է ապրել առանց կարևորագույն այդ մարմնամասի: Իսկ լուսանկարն այս հայտնվել է Մայամիի նահանգային ոստիկանության կայքում: Կայքի այցելուները դա համարել են լուսանկարային մոնտաժ, սակայն ոստիկանության աշխատակցուհին հավաստել է, որ այդպիսի մարդ կա, ու ինքն անձամբ տեսել է նրան: Ժպտերես այդ մարդուն անվանում են Կառլոս Ռոդրիգես: Նա 25 տարեկան է, և ուղեղ չունենալուց բացի` ուրիշ ոչնչով չի տարբերվում մյուս մարդկանցից: Ռոդրիգեսին ոստիկանությունը որոնում է` վտանգավոր մի պոռնկուհու հետ կապ ունենալու պատճառով: Նրան տուգանելու վճիռ է կայացվել, բայց անուղեղ մարդը չի վճարել (տեղեկատվությունը` blogfunfail.net¬ի):