ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ`ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ


Հերթական անգամ «Հայռուսգազարդ»-ը սկսել է լուրեր տարածել, որ Ռուսաստանն առաջ է քաշում Հայաստանին տրվող գազի սակագնի բարձրացման հարցը` դա «հիմնավորելով», թե Հայաստանի դեպքում խախտվում են միջազգային գները... Կարելի էր համաձայնել տնտեսվարողի հայտարարությունների հետ, եթե չիմանայինք, որ մաքսային արժեքն էլ վերածվել է բնակիչների համար բարձր սակագնի: Այսինքն, «Հայռուսգազարդն» իր բոլոր ծախսերը կատարում է սակագնի բարձրացման հաշվին` իր համար մակաբույծի դիրքավորում ապահովելով և բարձր եկամուտներ կորզելով: Ուշագրավն այն է, որ մենաշնորհային ընկերության քմահաճույքները որևէ դիմակայության չեն հանդիպում Հայաստանում, իսկ ընկերությունն էլ իրեն բարեգործ է երևակայում...