ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ


Հայաստանի միակ հեծանվահրապարակը, որը լավագույններից էր համարվում ողջ ԽՍՀՄ-ում, արդեն գրեթե չգոյացված է. այնտեղ հանգիստ, մայրաքաղաքի բնակիչների աչքից հեռու, ընթանում են քանդման աշխատանքները: Հիմա միայն մի քանի բետոնե սյուներ են հիշեցնում արդեն նախկին հեծանվահրապարակի մասին: Ըստ որոշ տեղեկությունների` այստեղ պատրաստվում են հերթական էլիտար շենքը կառուցել: Իսկ թե ով է այդ նոր էլիտարի կառուցողն ու սեփականատերը` մեզ չհաջողվեց պարզել, քանի որ թե´ շինհրապարակի վերածված տարածքի պատասխանատուները, թե´ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի աշխատակազմը լռություն պահպանեցին: Լռություն, իհարկե, կպահպանեին... չբացահայտելու համար նոր ավերածության «հեղինակին», սակայն զարմանալին այն է, որ լռում են նաև մարզաշխարհի մարդիկ, ՀՕԿ-ի ղեկավարությունը...