«ԷԴԵՆՆ» ԷԼ ԿՔԱՆԴՎԻ


Շուտով մայրաքաղաք Երևանը կկորցնի իր պատմական արժեքներից մեկը ևս` Արամի փողոցում գտնվող «Էդեն» սրճարանը, որի տարիքը, ըստ մասնագետների տրամադրած տեղեկությունների, 160 տարեկան է: Շենքի քանդման որոշումը կայացվել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից, իսկ նոյեմբերի 25-ն էլ համարվում է սրճարանի տարածքն ազատելու վերջնաժամկետ: Թե ով է լինելու ազատված տարածքի սեփականատերը` մեզ չհաջողվեց պարզել: Սակայն փաստն արտառոց է նրանով, որ մայրաքաղաքը կորցնում է իր բոլոր պատմական շինությունները` այսպես զրկվելով պատմությունից ու հիշողությունից: Մենք փորձեցինք քաղաքապետարանից ճշտել Արամի 30 հասցեի հետագա ճակատագիրը, սակայն ոչինչ չպատասխանեցին մեզ: Քաղաքի գլխավոր ճարտարապետի բաժնից ևս որևէ պատասխան չստացանք: Մնում է հուսալ, որ համաժողովրդական մի նոր նախաձեռնություն կձևավորվի, որը թույլ չի տա ավերել Երևանի վերջին պատմական հուշարձաններից մեկը ևս...