ԲԻԶՆԵՍ¬ՊԵՏՊԱՇՏՈՆ. ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ


ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարվել է ցիտրուսային մրգերի բիզնեսից և այս շուկայում ունեցած մենաշնորհը վաճառել: Թեև նոր գնորդի անունը դեռևս հայտնի չէ, սակայն «Քեթրինի Միհրանի» շրջապատից հավաստիացնում են, որ վերջինս ոչ պետական պաշտոն է զբաղեցնում, ոչ էլ քաղաքականությամբ է զբաղվում: Այսուհանդերդձ, ԴԱՀԿ պետը վերջին տարիներին այնքան էր տարվել իր գործով, որ ցիտրուսային մրգերի շուկայի փոքր դերակատարները կամ լիովին դուրս էին մղվել, կամ էլ մի կերպ էին գոյություն քարշ տալիս: Նոր մենաշնորհատերի դիրքորոշումն այս առումով դեռևս անհայտ է, թեև որոշ ներկրողներ փոքր¬ինչ ազատ շնչելու հնարավորություն են արդեն տեսնում: Իսկ թե ԴԱՀԿ պետի որոշումը որքանո՞վ է առնչվում բիզնեսն ու պետական պաշտոնը տարանջատելու վերջին շրջանում ակտիվացած կոչերին` ավելի ուշ պարզ կդառնա: