Տոտալիտար ռեժիմն օրեցօր ամրապնդվում է.
Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ


Օրեր առաջ Ադրբեջանում ոստիկանությունը դաժանաբար ցրեց քաղբանտարկյալների համար ազատություն պահանջող երիտասարդ ցուցարարների ակցիան` ուժ կիրառելով նաև մի քանի լրագրողների նկատմամբ: Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական վարչակարգը աչքի է ընկնում տոտալիտարիզմի ուրույն հատկանիշներով: Երկրում տիրող ոչ ժողովրդավարական մթնոլորտի մասին վկայում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ միջազգային աղբյուրների հրապարակումները: «Անազատ» երկիր»` ազատ մամուլի թշնամին համարվող նախագահով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության համար որոշ առումով բախտորոշ տարեթիվ էր 2003 թվականը: Երկրի նախագահ դարձավ Իլհամ Ալիևը, որն էլ շարունա կեց իր հոր ուղին` որոշ նորամուծություններ մտցնելով քաղաքական դաշտում: Նախ Իլհամի իշխանության գալուց հետո երկրում քաղաքացիական ազատության իրավիճակը շեշտակի հետընթաց արձանագրեց: Օրինակ` «Freedom House» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցներում 2003 և 2004 թվականներին Ադրբեջանը համարվել է «մասամբ ազատ» պետություն, մինչդեռ 2005-ից ի վեր այն ներառվել է «անազատ» երկրների շարքում: Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցում, որը ներկայացնում է ողջ աշխարհում խոսքի ազատության վիճակը, Ադրբեջանը 2003 թվականի 113-րդ հորիզոնականից 2010 թվականին իջել է մինչև 152-րդը: Պետության նախագահն էլ ներառվել է ազատ մամուլի 40 թշնամիների ցանկում: Քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր հնարավորություններն ի դերև են եղել Ներկայումս հասարակ ադրբեջանցու համար չափազանց վտանգավոր է ազատորեն արտահայտել սեփական կարծիքները լրատվամիջոցներում կամ հավաքների ժամանակ, կազմակերպել քաղաքական ուղղվածություն ունեցող ակցիաներ ու ցույցեր` եթե այդ ամենը հակասում է իշխանության շահերին: Բացի այդ, երկրի իշխանությունները գրաքննության են ենթարկում տպագիր և էլեկտրոնային մամուլը: Հենց այս նպատակին է ծառայում «Մամուլի խորհուրդ» կոչվող կառույցը: Այս կազմակերպության կողմից է շրջանառության մեջ դրվել «սադրիչ լրագրություն» արտահայտությունը, որով բնորոշվում է ազատ մամուլի հրապարակումները: «Մամուլի խորհուրդը» իրականացնում է բացահայտ գրաքննություն` արգելում է տպագրել շատ նյութեր, դրանք տարածել համացանցում` մեծամասամբ առաջնորդվելով խորհրդային գրաքննության բազմամյա փորձով: Այս տարի խորհուրդը որդեգրել է ավելի կոշտ միջոցներ, մասնավորապես` հոկտեմբերի 5-ին կառույցի նախագահը բողոքել է, որ «սադրիչ լրագրությամբ» զբաղվող թերթերը շարունակում են իրենց կեղտոտ գործունեությունը: - Մենք դրանց «սև ցուցակի» մեջ մտցնելու որոշում ենք կայացնում, սակայն նրանք շարունակում են տպագրվել այլ անուններով,- ասել է նա` ընդգծելով, որ հարկավոր է կատարել որոշ օրենսդրական փոփոխություններ: Վերոհիշյալ բոլոր քայլերը նպաստեցին, որ երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր հնարավորություններն ի դերև եղան: Ուստի քաղաքականապես ակտիվ երիտասարդները և ընդդիմադիր ուժերը տեղափոխվեցին համացանցային տիրույթ, որը, սակայն, նույնպես անուշադրության չի մատնվում իշխանությունների կողմից: Օրինակ` «Freedom House» միջազգային կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ադրբեջանը ուժեղացրել է ինտերնետի նկատմամբ վերահսկողութ յունը: Ըստ Կրամերի` ադրբեջանական իշխանությունները պարբերաբար սահմանափակում կամ արգելափակում են որոշ ինտերնետային կայքեր, այդ թվում` ընդդիմադիր լրատվամիջոցների և «Ազատություն» ռադիոկայանի հասանելիությունը: Կրամերը նաև ասել է, որ Ադրբեջանը մեծ փորձ ունի Facebook սոցիալական ցանցում պրոֆիլների արգելափակման գործում: Այս փաստը հաստատել են նաև ադրբեջանական շատ լրատվամիջոցներ և բլոգերներ: Երկրի անկախ քաղաքագետների համոզմամբ` իշխանությունները արտաքուստ ցուցադրում են, թե Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է, որը հանդուրժում և նույնիսկ խրախուսում է մարդկանց ազատորեն արտահայտվելու իրավունքն ու քաղաքական դիրքորոշումները: Սակայն «այդ ամենը` էժանագին, ծաղրալի ձևաչափով: Իրականում Ադրբեջանի իշխանությունները պարզապես չեն վստահում սեփական հասարակությանը»: Կալանավորվում են համացանցային այլախոհները և դատապարտվում ազատազրկման Առօրյա կյանքում հասարակությունից չեզոքացնելով ընդդիմադիր զանգվածի ներգործությունը` կառավարությունն այդուհանդերձ դժվարանում է ամբողջությամբ զսպել համացանցում ընթացող քաղաքական քննարկումներն ու ըմբոստության ալիքը: Ինտերնետն այնքան լայն տիրույթ է, որ վերցնել և ամբողջությամբ վերահսկել այն, գրեթե անհնար է. դրա համար առնվազն պետք է լինել Հյուսիսային Կորեայի նման պետություն: Մինչդեռ ներկայումս ադրբեջանական իշխանությունները գործում են ավանդական մեթոդներով` կալանավորում են համացանցային այլախոհներին և դատապարտում ազատազրկման: Օրինակ` 2009 թվականին երկու բլոգերներ կալանավորվեցին այն բանի համար, որ Youtube-ում տարածել էին իշխանությունները ծաղրող մի տեսանյութ: 2010 և 2011 թվականներին, երբ Ադրբեջանում ակտիվացան Facebook-ի օգտատերերը, իշխանությունները մի շարք ձերբակալություններ իրականացրին, որոնցից ամենահայտնիները 2011 թվականին երկու ուսանողների, այնուհետև «Մարտի 11-ը` ազգի մեծ օր» խմբի ակտիվիստի կալանավորումն էր: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, քաղաքացիական հասարակությունն իր գործունեությունն ակտիվորեն ծավալում է համացանցում, ապա տեղափոխվում իրական տիրույթ: Սակայն Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ սոցիալական մեդիայի զարգացումն առանցքային նշանակություն չի ունենում որոշ երկրների քաղաքական դաշտում և` որ տոտալիտար ռեժիմը, այդուհանդերձ, ի զորու է կառավարել ու վերահսկել քաղաքականապես ակտիվ զանգվածի գործունեությունը իրական կյանքում և համացանցում: Տվյալ պարագայում Ալիևների ընտանիքը, որ իշխում է 1993 թվականից ի վեր, երկրում ձևավորել է տոտալիտար իրական համակարգ: Այստեղ անգամ ընդդիմադիր ուժերի գործունեությունը վերահսկվում է իշխանության կողմից, ինչով էլ բացատրվում է ընդդիմության պասիվությունը: Այնպես որ Ադրբեջանում տոտալիտար ռեժիմն օրեցօր ամրապնդվում է, նրա դիրքերի թուլացման նախապայման ներկայումս գոյություն չունի, իսկ քաղաքացիական հասարակության ձևավորման մեխանիզմները վաղուց չեզոքացվել են: Ուստի Ադրբեջանի «հետո»-ն կարելի է բնութագրել բոլոր տոտալիտար ռեժիմների անկման սցենարով, այն է` տոտալիտար ռեժիմի կայացում, ամրապնդում, անելանելի վիճակ քաղաքական կյանքում, բուռն ըմբոստություններ և վերջում, իհարկե, ռեժիմի փլուզում: Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարություններին, մեղադրանքներին և շատնտաժի շարունակական ու բացահայտ փորձերին: Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, և հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Արամ ԱՆԱՆՅԱՆ . ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վերջապե˜ս բարձրաստիճան պաշտոնյան պատիվ է պահանջում` իր անձն ու արժանապատվությունը վիրավորողից: Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի անարգել լուտանքներ որոճացողները պատասխանատվություն կրեն իրենց խոսքերի ու արարքների համար: Այլապես ստացվում է, որ մեր երկրում ամենաանվտանգը իշխանավորներին հայհոյելն է: