Ադամանդակերը


 

Յոհանեսբուրգի օդանավակայանում ձերբակալված 25-ամյա լիբանանցին հավանաբար գերագնահատել էր իր հնարամտությունը կամ ստիպվել էր ինչ-որ մեկի պատկերը կատարել հաշվի չառնելով ժամանակակից տեխնիկայի ամենատեսությունը:

Երիտասարդը 220 մշակված ալմաստներ էր տեղափոխում: Ինչպես հաղորդել են Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները` աղեստամոքսային տրակտով տեղափոխվող այդ ուղեբեռը գնահատվել է 2,25 միլիոն դոլար: Այո, այո. օդանավակայանի զննման կետում ադամանդները հայտնաբերվել են լիբանանացու որովայնում: Ձերբակալելով` նրան լուծողական են տվել և օրգանիզմից այդ կերպ կորզել քարերը:

Տեսնես դրանք ում ձեռքերն ու պարանոցներն են զարդարելու…

Ոստիկանության տվյալներով` ձախողակ մաքսանենգը փորձում էր մշակված քարերը Դուբայ հասցնել: Իսկ թե ո՞ւմ էին դրանք պատկանում` հայտնի չէ:

Օրինապահների համար առանձնապես արտառոց չեն նման միջադեպերը: Վերջերս նման մի դեպք էլ արձանագրվել է Շրի-Լանկայում բացված ոսկերչական ցուցահանդեսում: Այցելուներից մեկը հաջողեցրել էր կուլ տալ 14 հազար դոլար արժեցող ցուցանմուշ-ադամանդը: Թվում էր` խեղճի բախտը կրկնակի չէր բերել: Նախ` բռնվել էր, իսկ հետո պարզվել էր, որ քարը կեղծ էր: Բայց ավելի ուշ բոլորը հասկացել էին, որ նա, գիտենալով գողոնի կեղծ լինելը, այդ քայլին էր դիմել, որպեսզի իր վրա շեղի այցելուների և ոստիկանության ուշադրությունը: Ու մինչ կզբաղվեի նրանով` նույն ցուցասրահից իրական գողերը հափշտակել էին շատ ավելի թանկարժեք զարդեր (LentΖ.ru):