Ա˜Յ ՔԵԶ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ


 

Օրերս Գլենդելի «Ալեքս» թատրոնում կայացել է «ArΗeniΖn Golden StΖr» մրցանակաբաշխությունը: Ի թիվս այլ անվանակարգերի, առանձնացվել են «Տարվա լավագույն երգչուհին» (Սիլվա Հակոբյան), «Տարվա լավագույն երգիչը» (Արմենչիկ), «Տարվա լավագույն վոկալիստը» (Համլետ Գևորգյան), «Տարվա լավագույն ժողովրդական երգիչը» (Գևորգ Չաքմանյան) և այլք: Նշենք, որ չափազանց տարօրինակ մրցանակաբաշխության ժամանակ «Դժվար ապրուստ» սերիալի դերասանուհի Մերի Մակարյանն արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի», իսկ միայն Մոսկվայում և Գլենդելում հանդես եկող Սամվել Գրիգորյանը` «Տարվա լավագույն շոումեն-երգիչ» մրցանակներին:

Սամվել Գրիգորյանը հայտարարում է, որ այդ մրցույթն ամփոփում է համահայկական իրականության մեջ կատարվող ամեն բան: Իսկ թե ովքե՞ր են այդ «համահայկական երևույթ ները» գնահատողները` մեզ անհայտ մնաց: Միայն գիտենք, որ մրցանակաբաշխությունն ամփոփող երեկոյին ներկա են եղել Կոնստանդին Օրբելյանը, Պապին Պողոսյանը... Զարմանալի է, որ «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակը ստանում է դերասանական արվեստի հետ որևէ աղերս չունեցող մեկը, ում դերակատարումը սերիալում սուր քննադատության է արժանացել... Ուրեմն, կարևորը գլենդելցիների կարծիքն է, որոնց մեջ, երևի, արվեստի այլ չափանիշներ են նստած...