Գողը` տնից կամ` գրեթե Բերմուդյան եռանկյունի


 

Վարդաշեն թաղամասի մի բնակչուհի օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հայտարարություն էր տվել այն մասին, որ անհայտ պայմաններում մուտք են գործել իր բնակարան և ննջասենյակի հատակում գտնվող պահախցիկից ու զգեստապահարանից գողացել 15.000 ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր:

Ոստիկանության ծառայողները փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզել են, որ գողը տանու մարդ էր` հարևանությամբ բնակվող 22-ամյա հարսը` Գ.-ն: Պարզվել է նաև, որ երախտամոռ հարսը գողացած ոսկյա զարդերը, ինչպես նաև 15.000 ԱՄՆ դոլարը վերցնելով թաքստոցից` գաղտնի տվել էր... սիրեկանին` 27-ամյա Ռ.-ին:

Թե´ հարսը, թե´ սիրեկանը ներկայումս անհասանելի են, և ոստիկանները միջոցներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: