Հարկայինների հետ պահմտոցի չես խաղա


 

Մեզ համար մի տեսակ սովորական է համարվում, որ ձեռնարկատեր օլիգարխները խորհրդանշական հարկեր պետք է մուծեն և պետական բյուջեն հարստացնելու փոխարեն իրենց անհաշվելի եկամուտներով ստեպ-ստեպ «բարեգործություն» կատարեն: Այն էլ` ընտրությունների նախօրյակին և «բարեգործության» սքանչելի իմաստը վերածեն բիրտ-շուկա յական առուծախի: Բայց եթե նրանք գաղտնի հաշիվներ ունեն նաև օտարերկրյա բանկերում, այսուհետ երևի պիտի զգուշանան:

Բրիտանական հարկային իշխանություններն անցյալ շաբաթ հրապարակել են մի քանի հազար գաղտնի հաշվեհամարների տերերի ցուցակը: «Գաղտնազերծվածները» բրիտանական և օտարերկրյա քաղաքացիներ են, ովքեր հաշվեհամար են բացել բրիտանական HSBC բանկի Ջերսի կղզու բաժանմունքում: Ցանկում 602-ն իսրայելցիներ են:

Հարկային մարմիններից թաքցված բանկային հաշիվների մասին տեղեկությունը հարկային գերատեսչությունը ստացել է լրատվության իր աղբյուրներից (հաղորդել է The TelegrΖΘh-ը): Նշվում է, որ հայտնաբերվածներից 4,388-ը բրիտանացիներ են, 4,086-ը` Բրիտանիայի սահմաններից դուրս ապրող արտերկրացիներ: 602 իսրայելցիներից 527-ն ապրում է Ֆրանսիայում:

Մեծ Բրիտանիայում խոշորագույն HSBC բանկն արդեն իսկ հիշատակվել է ամերիկյան հարկային մարմինների կողմից կատարված հետաքննություններում. դրան կասկածում են փողերի լվացումներին աջակցելու գործում: Իսկ լրատվամիջոցները հիմա ընդգծում են, որ Ջերսի կղզու գաղտնի հաշվեկետերի շարքում կան նաև ոստիկանության լավ ծանոթ հանցագործներ. ներառյալ մի թմրավաճառ: Քիչ չեն և նշանավոր բանկիրները, բժիշկները, շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու առևտրականները: