Յուրաքանչյուր 3-րդը նիրհել է


 

Բոլոր ավիափոխադրողները վստահեցնում են, որ ուղևորների անվտանգությունը թիվ 1 առաջնահերթությունն է իրենց համար: Կասկածից վեր է, որ այդպես է: Այդուհանդերձ, վիճակագրությունը փաստում է. եվրոպական ավիաընկերություններում աշխատող յուրաքանչյուր 3-րդ օդաչուն խոստովանել է, որ թռիչքի ժամանակ գոնե մեկ անգամ նիրհել է ղեկանիվի մոտ` չհասցնելով նախազգուշացնել 2-րդ օդաչուին: Երեկ այդպիսի տվյալներ են հրապարակել գերմանական լրատվամիջոցները:

EuroΘeΖn CockΘit AssociΖtion, ECA միավորումների հազար փորձառու օդաչուների շրջանում կատարված հարցումները պարզել են, որ նրանց 90 %-ը թռիչքի ժամանակ ստիպված է եղել պայքարել քնի դեմ: Ավելին, 80 %-ը նշել է, որ հոգնածության պատճառով սխալներ է թույլ տվել. բարեբախտաբար` ոչ ճակատագրական:

Միավորման մամլո խոսնակ Յորգ Հանդվերգն այդ ամենի պատճառը համարում է օդաչուների երկարատև աշխատանքային օրը: Նրա խոսքերով` ղեկանիվն անվտանգ վարելու լավագույն երաշխիքը 12 ժամն է, իսկ ավիացիոն անվտանգության Եվրոպական գործակալությունն ամրագրել է օրական 14 ժամը:

- Ուղևորների անվտանգությունը կարևորելու փոխարեն, նրանց ռիսկի են ենթարկում,- մեկնաբանել է նա:

Հանդվերգը նաև քննադատել է գիշերային ժամերին աշխատող օդաչուների աշխատանքային պայմանները: Բժիշկները պնդում են, որ խիստ արգելվում է գիշերները 10 ժամից ավելի ինքնաթիռ վարել, իսկ ավիաընկերություններն ամրագրել են 11 ժամանոց հերթափոխները (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):