ՀԱ՞ ՈՐ


 

Ինչպես տեղեկացանք` Արմավիան դարձյալ իր քմահաճույքներն է պարտադրել ուղևորներին` այս անգամ անսպասելիորեն թանկացնելով Մոսկվա-Երևան չվերթի տոմսերը: Այսպես, եթե օրեր առաջ տոմսն արժեր 295 դոլար, ապա այժմ նրա գինը դարձել է 370: 75 դոլարով տոմսի թանկացումն ուղևորները «թարգմանում» են, թե տարեմուտին մոտ ավելանում է Հայաստան վերադարձողների թիվը, մասնավորաբար արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնում են տուն, ուստի ընկերությունը որոշել է է´լ ավելի հարստանալ դրսերում փող աշխատած մեր հայրենակիցների հաշվին:

Այս թանկացումները հուշում են, որ Արմավիան իր գնային քաղաքականությունը վարում է ոչ թե միջազգայնորեն ընդունված սկզբունքներով, այլ միայն ու միայն «չոբանավարի»` վաշխառուի նման հետևելով, թե իր դուռը եկողի գրպանն ինչքան ուռած կլինի:

Ընկերության պատասխանատուները չկամեցան մեկնաբանել այս թանկացումները...  Ձեռնտու չէ՞ր