Երևանի Կ.Դեմիրճյանի անվան միջն. դպրոց


Երևանի Կ.Դեմիրճյանի անվան միջն. դպրոց ՄԵՏԱՔՍ ԵԵրկիր Արատտա Երբ շումերների և աքադական Քարտեզը զննես, Դու ինքդ կզգաս, որ Տիգրիս, Եփրատ Գետերի կապույտ ալիքների շուրջ, «Սուրբ օրենքների» և «Անմահների երկիր» Արատտան, Աշխարհում իրավ միակ առաջին Այն պետությունն է, որ ծնվել է այդ Գետերի կանաչ ակունքների մոտ, Լեռնային ծաղկուն, Հայկական հզոր բարձրավանդակում, Եվ հաստատելով ինքնությունն իր մեջ, Ունեցել է միշտ և° փառք, և° համբավ, Հարևանների մշակույթի մեջ... Արատտա, իմ տուն, Հայոց պետության դու հին օրորոց Ու լույս մանկություն, Քո նվիրական սովորույթ ու ծես, Եվ մեծ տոների մի շարան ամբողջ, Կտակվել է մեզ... Ճերմակությունը հարսնազգեստի Որպես ավանդույթ, Մեզ է փոխանցվել մեջքով դարերի, Հարսներն աչքերը ներկում են այն մութ, Սև ծարիրայի երանգով ներհուն, Հայաստանում էլ դավաճաններին Արհամարհում են ու չեն բարևում, Ինչպես եղել է դարերից անդին Հայա աստծո քո չքնաղ երկրում... Արատտա, իմ տուն, Մարդիկ քո երկրում անշուք ու համեստ Տներ են շինել ծոցում լեռների, Ծիածանել են տաղանդ ու արվեստ, Գաղտնիքների մեջ քարանձավների... Այն ժամանակվա մարդիկ բանիմաց Ապրել են խաղաղ, ցածր տներում, Ոչ թե բարձրահարկ տնետուփերում, Երկնաքերներում` ահից սարսափած... Այսօր ապրում ենք մենք քաղաքակիրթ Կյանքով, անընտել, Քանզի էլիտար շենքեր են հսկա Լույս աշխարհ ընկել, Որոնց մոտ կանգնած մարդիկ ակամա, Հեռվից թվում են մրջյուններ դարի, Եբր մեր լեռնային խանձող արևի Ճառագայթները շիկացած ու ձիգ, Հմայիչ, գունեղ քարերով Հայոց, Թեժացնում են օդը մինչ երկինք Ու մինչ տիեզերք... Երբ ամառները, թեկուզ կիսամերկ, Լինես այդ շիկնած շենքերի գրկում, Կհիշես իսկույն, Լոռեցի այն խեղճ թշվառ Նեսոյի Քարաբաղնիսը, որ հասցրին մինչ Ողորմաթասի... - - - - - - - - - - - - - - - - Ամեն առավոտ արևն անսասան, Լեռների գահից լույսով բերկրալի, Գրկում է սիրով աշխարհն Հայաստան, Որպես ժառանգորդ Արատտա Երկրի... Չլերի շուկա Քարուքանդ, լքված տների բակում, Հողաբլուրների կավախեղդ, անտեր Տարածքի վրա, Որբ ու անտարբեր, Ուշաթափվել է չլերի շուկան Ու շոգ կեսօրին իրերով էժան` Ծախում է, կարծես հոգեվարք ու մահ... Դեռ շուկայի շեմին ներխուժում է հոգիդ Մի սահմռկող սարսուռ, բութ փշաքաղում, Ու հայացքդ կամաց, Երբ գրկում է դեմիդ ցաքուցրիվ շուկան, Տեսնում ես գետնին, թմբերին թափած Հին ու մին շորեր, երեխայի կոպիտ, Ինքնաշեն սեղան, Խաղալիքներ նախշուն, Դանակներ ու մկրատ, մանգաղ ու հուլունք, Կերակրի կաթսա, վարագույր, թեյնիկ, Հազար ու մի մանրուք... Եվ այդ ամենի շուրջ պտտվում են մարդիկ, Գործազուրկ այրեր, տարեցներ, կանայք, Ջահելներ պարապ. Նայում եմ նրանց աչքերին թախծոտ, Դեմքերին գունատ, Ու թվում է ինձ, թե` քաղցածների Համագումար է... Հավաքվել լքված Այս բաց տարածքում, Շատերն են բոմժեր դառնալուց առաջ, Վաճառում իրենց իրերը վերջին, Ամենավերջին երազներն անդարձ... Զգուշացում Խառնվել է աշխարհն իրար, Շունը տերը չի ճանաչում, Մարդիկ կյանքում գե°ր թե նիհա°ր, Նույն խաչով են դառնում աճյուն£ Փախեփախ է աշխարհի մեջ, Խլխլում են իրար ձեռքից, Իմաստուն խոսք ու դատարկ վեճ Մի առվով է հոսում մեկից£ Հաստ ու բարակ մեկ է դառել, Գլուխ ունես, ինքդ քորիր, Սրտում հուր ես թե անթեղել Ազգիդ ցավին բալասան դիր£ Մեծ ու փոքր չկա վերում, Շնչավոր են մրջյուն ու մարդ, Գոյատևման սուրբ պայքարում, Հավասար են հողեղեն, հարդ: Բնությունը ելել ոտքի Բողոքում է մարդկության դեմ, Որ թոթափեն անուղղակի Ագահության բեռներ ու շեմ... Բա°վ է փորեն երկրի հոգին, Հիվանդ է նա երկարատև, Կկործանվի հանկարծակի, Ու կտիրի խավարը սև...