ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԲՅՈՒՐԵՂԱՆՈՒՄ Է


Քաղաքական դաշտի հիմնական բնորոշիչներից մեկը վերջին շրջանում «բյուրեղացում» բավական ընդգրկուն և դիպուկ բնորոշիչն է դարձել, ինչն էլ մի փոքր ամբողջաց նելով` կարելի է ամփոփել` ընդգծելով, որ ընթացիկ տարին ներքաղաքական զարգացումների այսօրինակ վերջաբանով է ավարտվում£ Ամենացանկալի հետևությունը, ինչին կարելի է հանգել այս իրավիճակը գնահատելիս, 2008¬ի ընտրություններին հաջորդած խառնակ տրամադրություններից ձերբազատումն է… Փաստորեն, իշխանություն-ընդդի մություն (արբանյակներով հանդերձ) հարթությունում այդպես էլ չկայացած, բայց օրախնդիր երկխոսության խնդիրն անցնող տարվա ընթացքում ինքնըստինքյան լուծվեց` ժամանակի հաշվին, ու, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղն ընկավ£ Մինչդեռ անցնող տարին անվերապահորեն դժվարիններից կարելի է համարել£ Եվ խոսքն այս դեպքում ոչ միայն լրջագույն քաղաքական իրադարձությունների, այլև աննախադեպ սոցիալ¬տնտեսական ցնցումների մասին է£ Ցնցումներ, որոնց քաղաքական հետևանքներն առանց լրջագույն միջամտությունների կարող էին վերջնակետին հասցնել արմատական ընդդիմության նախորդ տարի կիսատ մնացած գործերը… Ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ միայն հնարավոր էր, այլև ուղղակիորեն ամեն պահի քաղաքականի վերափոխվելու պատրաստ սոցիալական բողոքի լրջագույն նախահիմքեր ստեղծեց£ Իսկ նման իրավիճակից ոչ այնքան ընդդիմությունը չցանկացավ օգտվել, որքան հասարակությունը և նույնիսկ արմատականների հավանական ընտրազանգվածը£ Վերջիններս հրաշալի կերպով գիտակցեցին, որ ճգնաժամի պատճառները գերազանցապես արտաքին ազդեցությունների, աշխարհում մոլեգնող նոր աղետի հետևանք են£ Եթե հաշվի առնենք, որ հրապարակները մարդաշատ դարձնելու ժամանակներն անցել են, ապա Երևանի ավագանու ընտրություններն այն հրաշալի առիթն էին, երբ նախորդ ընտրությունների արդյունքների հետ ոչ մի կերպ չհաշտվող Հայ Ազգային Կոնգրեսին հնարավորություն տրվեց կրկին փորձել… Եվ դա դարձավ այն փորձը, որը մինչ այդ գոյություն ունեցող թյուրընկալումները հարթելու բանալին հանդիսացավ£ Իսկ արդյունքում` վերաբորբոքվել պատրաստվող հանրահավաքային կրքերը կատարելապես մարեցին£ Ճիշտ է, ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀԱԿ¬ի ավանդական և կանխատեսելի գնահատականները կրկնվեցին, բայց սա այն դեպքն էր, երբ ոչ այնքան պարտությունն ընդունելու, որքան դրան հանգեցրած ներքին պատճառները մատնանշելու անհրաժեշտությունը առաջնային դարձավ£ Քաղաքական դաշտի մյուս հիմնական դերակատարները ՀԱԿ¬ի լուսանցքային ուժ դառնալու իրողությունից բնականաբար չէին կարող համապատասխան եզրակացութ յունների չհանգել£ Իսկ հայ¬թուրքական հարաբերությունների թարմացումը շատ արագ Դաշնակցության կտրուկ ակտիվացման պատճառ հանդիսացավ£ Այն բացի դիմադրության շարժման տպավորություն ստեղծելուց, որևէ այլ առարկայական արդյունքի իհարկե չէր էլ հանգեցնելու£ Բայց, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ¬ին հենց դա էր պետք£ Հիմա էլ է կասկածից վեր, որ հայ¬թուրքական` առաջիկայում սպասվող զարգացումներին զուգահեռ, Դաշնակցությունն իր ծանոթ ձեռագիրը չի փոխելու£ Անկախ այս վերաբերմունքից` դժվար չէ կանխատեսել, որ ամենասկզբում ակնարկված «բյուրեղացման» շրջանակներում հաջորդ տարի հայաստանյան ներքաղաքական դաշտում համեմատաբար ակտիվ զարգացումներ են սկիզբ առնելու£ Ճիշտ է, հայրենի քաղաքական ուժերը սովորաբար ընտրություններից մի քանի ամիս առաջ են սկսում ակտիվանալ, բայց այս դեպքում ակնհայտ է, որ նախորդ ընտրական գործընթացների դասերը վերջիններիս համոզել են, որ քվեարկությանը նախորդող կարճ ժամանակահատվածը լուրջ արդյունքների ձգտողներին չի բավարարում£ Հետևաբար, 2010¬ին նման գործընթացներն ավելի տեսանելի են դառնալու, և քաղաքական ուժերը փորձելու են հետագա անելիքները համեմատաբար որոշակիացնելով եզրափակել£