Հաշված օրեր են մնացել մինչև գալիք տարին£ Իսկ ի՞ նչ սպասելիքներ ունեն 2010¬ից մեր օրենսդիրները և ինչպ


Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՀՀԿ փոխնախագահ - Ամեն տարեմուտի մշտապես ցանկանում ենք, որ գալիքն ավելի լավը լինի£ Կարծում եմ` քաղաքական առումով 2010¬ին սպասվում է հայ¬թուրքական արձանագրություն ների վավերացում£ Շարունակվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված գործընթացները£ Ինչպես հայտնի է` տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական բյուջեում աճ չարձանագրվեց. տնտեսագետները պնդում են, որ երկրի տնտեսությունը թեև դանդաղորեն, բայց դեպի կայունացում է գնում£ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունների առումով 2010-ին դրական տեղաշարժեր են լինելու£ Ես նվիրական ցանկություններ ունեմ նոր տարու և ապագայի հետ կապված£ Եվ ոչինչ, որ դրանք մոտ ապագայում հնարավոր չէ իրականացնել, սակայն, ի վերջո, մեր բոլոր նպատակներն իրագործվելու են£ Ամենակարևորը` որ այսօր ունենք անկախություն, պետականություն, և 21¬րդ դարի սերունդները ծնվելու ու ապրելու են անկախ Հայրենիքում£ Ինչպես ամենայն հայոց Բանաստեղծն է ասել. «…ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք…»` ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը, մեր երեխաներն այսուհետ ավելի լավ ապրեին և տեսնեին Հայաստանի տնտեսական, արժեքամշակութային հզորությունը£ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀՀԿ խմբակցության անդամ - 2010¬ը քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների համար մեծ ակնկալիքների տարի է լինելու, այն առումով, որ քաղաքական գործընթացները (հատկապես արտաքին քաղաքականությունը) պայմանավորված են հայ¬թուրքական հարաբերություններով£ Դրանք ռեալ քաղաքական, տնտեսական, մշակութային լայն հնարավորություն ներ են ստեղծում նման գործընթացների համար£ Մենք ցանկանում ենք, որ բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները ստեղծվեին` արտաքին ու ներքին քաղաքական գործընթացները պատշաճորեն իրականացնելու համար£ Ռուզան ԱՌԱՔԵԼՅԱՆ. ՀՅԴ խմբակցության անդամ - Կարծում եմ` 2010 թ. լինելու է 2009¬ի տրամաբանական շարունակությունը` իր բոլոր դժվարություններով և մեր առջև ծառացած մարտահրավերներով: 2010¬ին դրական փոփոխությունները քիչ կլինեն, և պետական բյուջեի քննարկման ժամանակ էլ ես ներկայացրել եմ իմ նկատառումները£ Ցանկանում եմ, որպեսզի գալիք տարում մեծանար մեր իշխանությունների մտահոգությունը ժողովրդի հանդեպ, և 2010¬ի գալստյամբ նոր, լուսավոր էջ բացվեր մեր համերկրացիների համար£ Շատ կցանկանայի նաև, որ դրական տեղաշարժ արձանագրվեր ինձ համար անչափ կարևոր հայ¬թուրքական հարաբերություններում, և ստորագրված արձանագրությունները չպարունակեին մեզ համար վտանգավոր դրույթներ£ Վարդան ԱՅՎԱԶՅԱՆ. ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ - 2010 թ. տնտեսական առումով զարգացման տարի կլինի և 2009¬ի համեմատ կայունացման միտումներ կարձանագրվեն£ Ես ցանկանում եմ, որ 2010¬ը չլինի հուսախաբությունների, այլ ընդհակառակը` բարի ցանկությունների իրականացման տարի£ Ցանկանում եմ, որ լուրջ ձեռքբերումներ արձանագրենք, քանզի իրականում մենք լուրջ սպասելիքներ ունենք երկրի Նախագահի նախաձեռնողական քաղաքականության համարձակ քայլերից£ Դրանք, ինչ խոսք, նպաստելու են տարածաշրջանային կայուն զարգացմանը, ինչպես նաև երաշխիք են հանդիսանալու կայուն տնտեսական աճի համար£ Բնականաբար, որևէ տնտեսական աճ և ժողովրդի բարեկեցություն չի կարող ակնկալվել` առանց խաղաղության նախապայմանի£ Ես մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, առողջություն ու հաջողություններ£ Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ - Քաղաքապետարանի համար 2009¬ը իսկապես նշանավոր էր. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում, բնականաբար, նոր աշխատաոճ ու նոր սկզբունքներ որդեգրվեցին£ Կրթության վարչությունը ևս անմասն չմնաց այդ փոփոխություններից£ Դիցուք` վարչությունը, դպրոցներից զատ, սպասարկում է նաև նախակրթարանները, որոնց թիվը 162 է£ Նոր կարգավիճակը պահանջում է նոր բովանդակային աշխատանքներ, և արդեն իսկ հստակեցվում են պարտականությունները£ Աշխատանքները պետք է ծավալվեն Կրթության վարչության նախադպրոցական բաժին¬վարչական շրջանի պատասխանատու օղակ¬մանկապարտեզի տնօրեն եռանկյունու շրջանակներում£ Ի դեպ` այս ոլորտում քաղաքապետարանը ծանր ժառանգություն է ստացել. մանկապարտեզների շենքերն հիմնականում անմխիթար վիճակում են` հատկապես իրենց սանհանգույցներով, խոհանոցային հարմարություններով£ 102 մանկապարտեզներ ջեռուցվում են փայտի վառարաններով… Խնդիրները շատ են, որոնց լուծման համար գումարներ են պահանջվում£ Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա առաջնահերթությունների շարքում նոր¬նոր ներդրված ավագ դպրոցի կայացմանը նպաստելն է… Կարծում եմ, որ նաև կադրային փոփոխությունների անհրաժեշտությունը չպետք է շրջանցենք£ «Հանրակրթության մասին» պահանջով, օրինակ, պետք է կարգավորենք տնօրենների փուլային նշանակման, դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման գործընթացը£ Մի խոսքով` անելիքներն, իսկապես, շատ են. հանգամանք, որը պետք է բոլորիս մղի` առավելագույն խնամքով ու պատասխանատվությամբ վերաբերվել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության խնդրին, սիրել դպրոցը£ Մենք ունենք հրաշալի մանկավարժներ, որոնց փորձն ու նվիրումն ընդօրինակման են արժանի£ Ընդհանուր առմամբ ես լավատես եմ£ Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը գերակա է համարում դպրոցներում ու նախադպրոցական հիմնարկներում կրթության որակն անհրաժեշտ մակարդակի հասցնելու, կրթական բարեփոխումները կյանքի կոչելու խնդիրը£ Եվ նրա հետևողականությունը մեզ վստահություն է ներշնչում£ Ուզում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին` գալիք Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ£ Մեր ժողովրդին մաղթում եմ, որ թոթափեն բոլոր հոգսերը, վերագտնեն հայ մարդուն վայել լավատեսությունը և ակնածանքը` Ուսուցչի, ուսման հանդեպ£ Մանկավարժներին նախանձախնդրություն եմ մաղթում, սերնդակրթության շնորհակալ գործին հիրավի նվիրվելու արժանապատվություն£ 2010¬ը թող հաջողությունների տարի լինի և դեպի գալիք ընթանալու ավելի հաստատուն քայլեր պարգևի£ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ - Կարծում եմ` 2010 թվականին դեռևս հաղթահարած չենք լինի ճգնաժամի բոլոր հետևանքները, ուստի տարին սոցիալական առումով բավականաչափ լարված է լինելու£ Հուսանք, որ աստիճանաբար կկարողանանք հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և կայուն զարգացում արձանագրել£ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը չլինի երկփեղկված` մեկ¬մեկու թշնամանքով վերաբերվող. չունենայինք քաղաքական ուժեր, որոնք ոչ թե բանավիճում, այլ` պատերազմում են£ Ցանկանում եմ, որ քաղաքական մշակույթը դրվեր քիչ թե շատ ավելի քաղաքակիրթ ռելսերի վրա, քանզի քաղաքական և քաղաքացիական հանդուրժողականությունը կարող է ամուր պետականության հիմք դառնալ£ Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար - Ցավոք սրտի` ես լավատեսության շատ մեծ հիմքեր և օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում£ Այդուհանդերձ, բնավորությամբ լինելով լավատես, հույս ունեմ, որ մեր ժողովրդի հավաքական կամքը, տաղանդը, վճռականությունը, խիզախությունը և հայրենասիրությունը կհաղթահարեն բոլոր խոչընդոտները£ Օգտվելով առիթից, ցանկանում եմ գալիք` 2010 թ. առիթով շնորհավորել Հայաստանում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին£ Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ. անկախ պատգամավոր - Ես ավելի շատ իմ ցանկությունը կարտահայտեմ, քան կփորձեմ կանխատեսումներ կատարել` թե ինչպիսին կցանկանայի, որ լիներ 2010 թվականը£ Ես շատ եմ ուզում, որպեսզի գալիքը լինի խաղաղության տարի£ Չլինեն սոցիալական ցնցումներ, իշխանությունները փորձեն լուծումներ գտնել` ապրանքների սակագների թանկացումների համար£ Ընդհանուր առմամբ` 2010¬ը թող լինի իղձերի ու ցանկությունների իրականացման տարի£ Ներքաղաքական ցնցումները թող իրենց տեղը զիջեն միասնականացմանը, ազգային համախմբմանը£ Ստեփան ԱՍԼԱՆՅԱՆ. ՕԵԿ խմբակցություն - Կցանկանայի 2010 թվականին Հայաստանը տեսնել այնպիսին, ինչպիսին եվրոպական շատ երկրներում է£ Կարծում եմ` յուրաքանչյուր հայի նվիրական ցանկությունն է մեր երկիրը տեսնել հզոր ու կայացած£ Բայց նկատի ունենալով պետբյուջեի հնարավորությունները` պետք է առավելագույնն անել` լուրջ առաջընթացներ արձանագրելու համար£ Հուսով եմ, որ 2010¬ը կարող է ամուր պատվանդան հանդիսանալ 2011-ի համար£ Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. ԲՀԿ խմբակցություն - Ես մաղթում եմ, ցանկանում եմ, որ 2010¬ը ավելի լավը լինի իր նախորդից և իրատեսորեն հիմքեր ունեմ մտածելու, որ գալիք տարին հենց այդպիսին է լինելու թե° տնտեսության աճի, թե° ժողովրդի բարեկեցության առումով£ Ես մեր ժողովրդին շնորհավորում եմ Ամանորի առթիվ, մաղթում առողջություն, հաջողություններ և խաղաղություն£ Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցության քարտուղար - Բյուջեի ընդունումից հետո լուրջ հույսեր փայփայել` թե հաղթահարվելու է տնտեսական ճգնաժամը, և լուծվելու են ժողովրդի սոցիալ¬տնտեսական խնդիրները` այնքան էլ ճիշտ չի լինի£ Քաղաքական դաշտում բավական սրված իրավիճակ կստեղծվի, իսկ տարին` բուռն կլինի` հայ¬թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի առումով£ Համենայն դեպս, այս զուգահեռ գործընթացները զգալիորեն մոտեցել են իրար. թե հայկական դիվանագիտությանը ի՞նչ կերպ կհաջողվի թույլ չտալ, որպեսզի դրանք հատվեն` ակնհայտ կդառնա առաջիկա 3 ամիսներին£ Ես կցանկանայի, որ 2010-ին հույսը վերածնվի ժողովրդի մեջ, որ մարդիկ զգան սոցիալական վիճակի թեթևացում, երկրի արժանապատիվ քաղաքացիներ զգան իրենց£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ