ՀՈՒՅՍ, ԽԻՂՃ ԵՎ ՊԱՏԻՎ. ասել է թե` Հայրենիք¬Արցախ¬Սփյուռք


Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ. ՀՀ Սփյուռքի նախարար - 2009¬ը մարտահրավերներով լեցուն տարի էր մեզ համար£ Մենք անմիջականորեն մեզ վրա զգում ենք նաև աշխարհում կատարվող փոփոխությունները£ Եվ բոլորի համար ամենամեծ հարվածը, բնականաբար, ֆինանսատնտեսական ճգնաժամն էր, որի ազդեցությունը զգալի էր և մեր տնտեսության վրա£ Մեր կառավարությունը, սակայն, կարողացավ դիմակայել£ Քաղաքական առումով նույնպես տարին շատ հագեցած էր£ Նախ, հանրապետության նախագահը փորձեց շուրջ 100 տարվա կնճիռը քննարկելու առիթ ստեղծել, ինչն էլ ալեկոծեց Սփյուռքը£ Սփյուռքը բազմակարծիք է ու շատ զգայուն է` հատկապես այս թեմայի հանդեպ£ եվ դա օրինաչափ է, քանզի մեր Սփյուռքը հենց հետևանք է Հայոց Ցեղասպանության£ Պետք է ասեմ, որ մեծ նշանակություն ունեցավ Սերժ Սարգսյանի ուղերձը` արձանագրությունները ստորագրելուց առաջ£ Այն երկու ամենացավոտ ու ամենակարևոր խնդիրները, որոնցով ապրում է մեր ամբողջ ժողովուրդը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է ու Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, հենց որոնց էլ միանշանակ և շատ հստակ պատասխան տրվեց. այդ երկու հարցերն էլ սակարկման առարկա լինել չեն կարող£ Կարծում եմ` կարևոր խնդիր էր նաև Սփյուռքի նախարարության կայացումը£ Տարին ավարտվում է, և ես կարող եմ հայտարարել, որ իր ստանձնած գործառույթները նախարարությունն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ£ Լուծել ենք սկզբունքային 4 հարցեր` գաղափարական, կազմակերպչական, ֆինանսական և իրավական£ Այսօր փորձում ենք նպաստել օրենսդրության կատարելագործմանը` որպեսզի սփյուռքահայը Մայր հայրենիքում ՀՀ քաղաքացուն հավասար իրավունքներ ունենա£ Մեր կողմից մշակված համահայկական ծրագրերը երկկողմանիորեն ընդունվեցին թե° Սփյուռքում, թե° Հայաստանում£ Մեր նախարարության աշխատանքները տարբերվում են մյուս գերատեսչություններից. աշխատում ենք այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող սփյուռքահայերի հետ, և հասկանալի է, որ մենք նրանց հանձնարարել, ղեկավարել, ցուցումներ տալ չենք կարող£ Ասել է թե` մեր աշխատանքները կազմակերպվում ու ընթանում են երկխոսությունների, համագործության, գործակցելու միջոցով, համակողմանի հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր հայտարարը գտնելով£ Այս առումով Սփյուռքն ընդունում ու ընկալում է նախարարությանը և փորձում է իր բոլոր խնդիրները նրա միջոցով բարձրացնել£ Իսկ այդ խնդիրները մենք պատվիրակում, ներկայացնում ենք այլ գերատեսչություններին` լուծումներ գտնելու£ Ի վերջո` Հայրենիք¬Սփյուռք¬Լեռնային Ղարաբաղ եռամիասնությունը անանջատելի մի ամբողջություն է£ Հայրենիքը ամբողջ հայ ժողովրդի ՀՈՒՅՍՆ է. իսկ հույսի շուրջ պետք է համախմբվել£ Արցախը մեր ԽԻՂՃՆ է. այդ խիղճը պետք է կարողանանք խնամքով պահել¬պահպանել£ Սփյուռքը մեր ՊԱՏԻՎՆ է. այդ պատիվն է մեզ ներկայացնում աշխարհին£ Հետևաբար` Հույսը, Խիղճը և Պատիվը պետք է համատեղ գործեն, լրացնեն իրար և մեկը մյուսին առաջ մղեն£ Հավատում եմ, որ 2010¬ը լավն է լինելու. ավելի լավը` քան 2009¬ը£ Ինչպես ասաց մեր Հանրապետության Նախագահը` ամեն մի հաջորդ օրը ավելի լավը պետք է լինի, քան նախորդ օրը£ Հետևաբար` ամեն տարին էլ պետք է նախորդից լավը լինի£ Կուզենայի` 2009¬ից մեզ հետ 2010 տեղափոխեինք բոլոր լավ, հաջողած ծրագրերը, գործերը, հարաբերությունները և գալիք տարվա ընթացքում խորացնենք, ուժեղացնենք, զարգացնենք դրանք£ Կուզենայի նաև` բոլորս հասկանայինք, որ փողն ու ուժը չեն ամենագլխա վորը, այլ` գիտելիքը, գաղափարը, նորարարությունը£ Ուրեմն մաղթում եմ, որ 2010¬ին խորացնենք մեր գիտելիքները, ավելի նոր գաղափարներ կյանքի կոչենք և մեր մտքի ուժով, մտավոր ներուժով փորձենք աշխարհի հետ մրցության ելնել£ Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայության, Հայաստանի ժողովրդի և մեր սիրելի արցախահայերի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը£ Ի խորոց սրտի` հայ ժողովրդին