Հա՞ որ...


ՀՆՉԱԿՆԵՐԻ փոքրանդամ ընտանիքում կռիվ է սկսվել£ Մի մասը մյուսին իշխանության հետ համագործակցելու համար է մեղադրում, մյուս մասը` ընդդիմության£ Կուսակցության որոշ անդամներ կանոնադրության շուրջ են վիճում, մի առանձին խումբ էլ` կնիքի£ Խմբերից առաջինը ՍԴՀԿ սփյուռքյան կառույցի ատենապետին է կռվի գլխավոր մեղավոր համարում, մյուս խումբն էլ հավատացնում է, թե առանց սփյուռքյան կառույցի` հայաստանյան հնչակները ոչինչ են£ Եվ փոխանակ այս ամենը հանգուցալուծելու կարևորության շուրջ միավորվելու, հնչակների տարբեր դարձած թևերն ամեն օր առանձին¬առանձին համագումարներ են հրավիրում ու դրանից է°լ ավելի թևավորվելով, միմյանց հանդեպ բազմապատկված թշնամանքով տրամադրվում£ Այս ամենի մասին լսելով` ստիպված ենք եզրակացնել, որ հալալ էր միակ ու անփոխարինելի մարքսիստին, ով նախորդ շաբաթասկզբին որոշեց ու ՀԱԿ¬ից դուրս եկավ... Ուրիշ մեկը չկար, որ Դավիթ Հակոբյանի կարծիքը կիսեր կամ հակադրվեր£ Եվ հարցերն այսպես արագ լուծելու փոխարեն` հնչակները հանկարծ հայտարարում են, թե արդեն երեք¬չորս կուսակցապետեր ունեն£ Իսկ այս կուսակցությանը եռագլուխ-քառագլուխ տեսնելու անպատեհությունը մի հետաքրքիր եզրահանգման է մղում£ Ավաղ, Հնչակյան կուսակցության ամբողջ հմայքն իր տկարության մեջ էր... Թե չէ այն պահից, երբ մի քանի շրջիկ քաղգործիչներ որոշեցին ՍԴՀԿ¬ում հանգրվանել, ամեն ինչ այստեղ անդառնալիորեն իրար խառնվեց£ «ԱՐՄԵՆՏԵԼՆ» իր ապրանքանիշը փոխեց, բայց, բարեբախտաբար, Արշակ Սադոյանից այդպես էլ չպրծավ£ Թե ինչը ստիպեց հնուց արդարություն որոնողին նորից հին վերքին մատնադնել` դժվար է ասել, բայց նախորդ շաբաթ նա մի քանի հետաքրքիր թիվ հրապարակեց£ Ըստ Ա. Սադոյանի, թեև «Բիլայն»¬ը ինտերնետի համար առաջարկվող սակագինը կիսով չափ իջեցրել է, բայցևայնպես ներկայում գործող գներն ինքնարժեքից դեռ 40 անգամ բարձր են£ Ու ոչ միայն Ա. Սադոյանի վաղեմի թիրախ այս կառույցը, այլև մյուս երկու օպերատորները նույնպես ինտերնետի մանրածախ վաճառքից ուռճացված գերշահույթներ են ստանում£ Ա. Սադոյանն այսօր տեղի ունենալիք Հանրային խորհրդի նիստում նույնանուն ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջելու է, որպեսզի վերջինիս միջամտությամբ առաջիկա երկու ամիսներին ինտերնետի գներն առնվազն երկու անգամ նվազեցվեն£ Իսկ թե ինչով կեզրափակվի նախկին պատգամավորի պահանջը, թերևս առաջիկայում պարզ կդառնա£ Պարզ կդառնա նաև, թե այդ խնդրում իրավասու շրջանակները որքանով են շահագրգիռ` ժողովրդի մատից փուշ հանելու£ ՈՉ պակաս ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել նաև դեղերի շուկայում£ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաստատել է, որ այս ոլորտում չարաշահումները գերազանցել են բոլոր հնարավոր սահմանագծերը£ Թեև մի քանի ներկրող ընկերություններ տուգանվել են, բայց ըստ երևույթին սահմանված միլիոնավոր դրամների տույժերն անցնող ամիսներին ստացված շահույթների մի մասն են միայն կազմել£ Այլապես տուգանվելու հեռանկարը ոլորտի տնտեսվարողներին պետք է ստիպեր խուսափել զանգվածային թանկացումներից£ Հետաքրքիր է նաև, որ նրանք իբրև գնաճի հիմնական պատճառ դոլարի արժևորումն են մատնանշում£ Մնում է կարծել, որ այս օրերին արձանագրվող դրամի արժևորումն էլ իր հերթին կնպաստի դեղերի գների նվազմանը£