«Միայն սևի և սպիտակի խնդիրը չէ...»


Կոռուպցիան չարիք է, որից բխող բացասական հետևանքները վտանգում են այդ ախտով վարակված ոլորտների և համակարգերի աշխատանքը£ Կոռուպցիայի դեմ պայքարել ու պայքարում են բոլոր երկրներում, սակայն ակնհայտ է, որ դրա վերացման դեղատոմսն այդպես էլ չի «հայտնագործվում»£ Ասել է թե` այն կանխելու ամենահնա րամիտ միջոցը չեն կարողանում գտնել£ Պատճա՞ռը… Պատճառները շատ են և հասկանալի£ Բայց, ինչպես ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան ԶԱՔԱՐՅԱՆՆ է նշում` առաջին հերթին պետք է հասկանալ` թե ի՞նչ է կոռուպցիան£ - Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում եմ մինչև 2010 թ. մայիս ամիսը հստակեցնել կոռուպցիայի հետ կապված մոտեցումները£ Ի՞նչ է կոռուպցիան. մեկը դա կարող է համարել դրամաշորթություն, մյուսը` յուրացում կամ կաշառակերություն£ Ես կոռուպցիան համարում եմ կարճ կամ այլևայլ ճանապարհներով արագ հարցեր լուծելու մեխանիզմ£ Մեր համապատասխան վարչություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ£ Մինչև 2010 թ. մայիս ամիսը պետք է աշխատենք և Ազգային ժողով ներկայացնենք մի փաստաթուղթ` թե ողջ համակարգն իրենից ի՞նչ է ներկայացնում£ Առաջարկելու ենք որոշակի մեխանիզմներ` դրանց դեմ պայքարելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար£ Որ Վերահսկիչ պալատը, հատկապես Իշխան Զաքարյանի աշխատելու ընթացքում բավական հաճախ է հիշեցնում իր սկզբունքայնության մասին, կարծում ենք` անվիճարկելի է£ Մեր իրականության մեջ բնավորված անցանկալի բազմաթիվ չարաշահության մասին հանրությանն իրազեկելուց զատ, Վերահսկիչ պալատը նաև իր հետևողականությամբ հույսեր է ներշնչում, որ պետությունը շահախնդիր է չարաշահումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու ուղղությամբ£ ՎՊ¬ն կարևորում է նաև հասարակությանը արհեստական ցնցումներից զերծ պահելու խնդիրը£ Ինչպես օրերս Ազգային ժողովում Իշխան ԶԱՔԱՐՅԱՆԸ նշեց` - Եվ, ընդհանրապես, չի կարելի ամեն ինչ սևով սպիտակի վրա ներկայացնել, և ամեն ինչ սևացնելով` անցնել առաջ: Մանավանդ հիմա, երբ մեր ազգին, մեր պետությանն ու ժողովրդին ավելի շատ այդ սևի ու սպիտակի խնդիրը չէ, որ մտահոգում է. այսօր մտահոգիչը ազգի միասնության խնդիրն է, և մենք նաև այդ խնդիրն ենք դնում մեր աշխատանքի հիմքում` արձանագրումով` եկեք միասնաբար կարգավորենք դաշտում առկա խնդիրները: Ինչ վերաբերում է պրոբլեմները բարձրաձայնելուն, կցանկանայի ասել` դեռ 91-ից սկսած (ինքս եղել եմ մի քանի գումարման պատգամավոր)` չեմ հիշում որևէ դեպք, երբ այս ամբիոնից այդքան համարձակ խոսվեր բոլոր այն թերությունների մասին, որոնք կան երկրում, տնտեսությունում և մեր հանդիպած ամեն քայլափոխում: Եվ կամ` ինչո՞ւ երբևէ չի ասվում, որ դա նաև այս իշխանությունների մեծ առավելությունն է, և ես ուզում եմ հիմա ասել, որ եթե որևէ մեկը բարձրաձայն չի խոսում թերությունների մասին, ուրեմն` մտադրություն չունի այդ սխալները շտկելու. սա շատ պարզ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի: ՎՊ-ն պատրաստ է աշխատել ԱԺ-ի հետ ցանկացած բնագավառում, աշխատում է կառավարության հետ` ցանկացած խնդրի հետ կապված, և ամեն ինչ անում է` ի շահ երկրի, պետության ու ժողովրդի, որպեսզի ժամ առաջ կարողանանք շտկել այն իրավիճակը, որի շատ-շատ հարցերն այս իշխանությունը ժառանգել է իր նախորդներից£ Ջերմորեն շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորի առթիվ£ Օջախներին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցիկ կյանք£ Թող 2010¬ը լինի երազանքների և իղձերի իրակնացման տարի£ Եվ թող յուրաքանչյուրն իր ուժերը ներածին չափով ներդրում ունենա երկրի հզորացման գործում£ Թղո ամեն ինչ լինի պարզ ու թափանցիկ, որպեսզի հնարավորինս նվազեն կոռուպցիոն ռիսկերը £