ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Եթե 2009¬ը տնտեսական ոլորտում անսովոր էր այն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ արձանագրելով, ճգնաժամային տարում երկնիշ տնտեսական անկում ունեցանք, ապա արտաքին քաղաքական ոլորտում տարին ոչ միայն անսովոր էր` այլև շրջադարձային` ապագայում պատմական որակվելու հեռանկարով£ Եթե նախկինում ոմանք թերահավատորեն էին վերաբերվում այն պնդումին, թե Հայաստանը միջազգային ասպարեզում վաղուց արդեն ոչ միայն «խաղատախտակ» է, այլև «խաղացող», ապա այս տարի շատերը դրանում համոզվեցին£ Պետք չէ շատ հեռատես լինել` նկատելու համար, որ մեր այսօրվա իշխանություններն ունակ են գերտերութ յունների «խաղերն» ու շահերը արդյունավետ ծառայեցնել մեր խաղերին ու շահերին£ Նախաձեռնողական քաղաքականությունը նորույթ էր, ինչն էլ ապահովելու է ՀՀ շրջադարձը միջազգային հարաբերություններում£ Միայն կույրը կարող է չնկատել, որ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում զգալիորեն մեծացել է£ Առանց չափազանցության` կապված հատկապես հայ¬թուրքական հարաբերությունների և դրանց հետ առնչվող (նաև` չառնչվող) այլ գործոնների հետ` մեր Հանրապետությունը հայտնվել է գերտերությունների ու միջազգային կազմակերպությունների ուշադրության կիզակետում£ Իհարկե, դրան նպաստեց աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը` երբ նոր աշխարհակարգի ձևավորման «ճանապար հին» Հարավային Կովկասի դերն ու նշանակությունը զգալիորեն մեծացավ£ Միաբևեռ աշխարհի փլուզումը, ազդեցության ոլորտների համար պայքարում Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության առանցքային տերություններ Ֆրանսիայի և Գերմանիայի ուժեղացումն ու ինքնավստահության կտրուկ բարձրացումը, դրան զուգահեռ` ԱՄՆ¬ի, որպես աշխարհի միակ «հրահանգչի» դերակատարության նվազումը` էական փոփոխություններ արձանագրեցին միջազգային հարաբերությունների գլոբալ խնդիրներում£ Օրինաչա փորեն և անխուսափելիորեն, ռազմաքաղաքական կարևոր խնդիրները ստորադասվեցին ռազմավարական նշանակություն ունեցող վառելիքաէներգետիկ ռեսուրսներին տիրանալու, դրանք սեփական շահերին ծառայեցնելու, կոմունիկացիոն ծրագրերն իրենց ձեռնտու սցենարով իրագործելու համար մղվող պայքարին£ Արևմուտքի համար պարզ դարձավ, որ «կամակոր» Ռուսաստանն իր անսպառ գազի և նավթի պաշարների շնորհիվ ի վիճակի է կամք թելադրել գրեթե ամբողջ Եվրոպային£ Ռուսական հումքային պաշարներից կախվածությունը թուլացնելու միակ ելքը Ադրբեջանի, Իրանի և կենտրոնական Ասիայի գազի և նավթի` Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա հասցնելն է£ Այդքան թմբկահարվող «Նաբոկո» ծրագիրը հենց դրան է միտված£ Բայց, ռուս-վրացական պատերազմից հետո, առանց այդ էլ անկայուն Վրաստանը, է°լ ավելի անկայուն ու անկանխատեսելի դարձավ£ Բացի այդ, Ռուսասանը միշտ էլ հարմար առիթ կգտնի այդ երկիրը հերթական ագրեսիայի թիրախ դարձնելու£ Եթե ընտրվի Ադրբեջան¬Կենտրոնական Ասիա¬Իրան¬Թուրքիա «երթուղին», դա նույնպես անվտանգ չէ£ Արևմուտքի նկատմամբ «քրոնիկական ալերգիա» ունեցող Իրանը կարող է հանկարծ «թարսվել»£ Միակ արդյունավետ լուծումն այն է, որ գազամուղն անցնի Հայաստանով£ Դրա համար անհրաժեշտ է հայ¬թուրքական հարաբերությունների հապշտապ կարգավորումը£ Ահա թե ինչու այդ կարգավորման գործընթացը հայտնվել է Եվրոպայի և ԱՄՆ¬ի ուշադրության կենտրոնում: Կա նաև մի այլ` ոչ երկրորդական հանգամանք£ Եթե Թուրքիան տապալի հայտնի արձանագրությունների վավերացումը, ԱՄՆ¬ի նախագահն այլևս «երես» չի ունենա երկրորդ անգամ խուսանավել և Ապրիլի 24¬ին չարտասանել Ցեղասպանություն բառը£ Իսկ դրանից հետո ԱՄՆ կոնգրեսի կողմից Ցեղասպանության ընդունումն անխուսափելի կլինի£ Թվում է, թե Հայաստանի միջոցով Ռուսաստանին գազ արտահանելու մենաշնորհից զրկելը, վերջինիս կողմից սվիններով պետք է ընդունվի£ Առավել ևս, որ հայ¬թուրքական սահմանի բացումն ինքնին կթուլացնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից£ Սակայն այստեղ կա մի կարևոր «բայց»£ Չէ՞ որ դրա արդյունքում Վրաստանը կզրկվի տրանզիտային երկիր լինելու մենաշնորհից, կնվազի վերջինիս դերն ու նշանակությունը, և խոշոր հաշվով, ՌԴ թշնամի երկիրը ծնկի կբերվի£ Այսպիսով, աշխարհաքաղաքական ընդհանուր համապատկերում առկա իրողությունները նպաստավոր ֆոն և դրական հեռանկարներ են «ապահովում» Հայաստանի համար£ Պետք է ըստ արժանվույն գնահատել ՀՀ իշխանությունների ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությունը` միտված առավելագույնս օգտվելու ստեղծված նպաստավոր հանգամանքներից£ Այնպես որ, հարկ է առաջնորդվել մեծ ֆրանսացիու` վերը նշված իմաստությամբ` «Մեծ գործերում անհրաժեշտ է, ոչ այնքան պայմաններ ստեղծելը, որքան կարողանալ օգտագործել այն, ինչ առկա է»£ Այդ պարագայում 2009-ը մեր համար իրոք կդառնա պատմական£