ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երբ ընդգծում ենք, որ տարին անսովոր էր, առաջին հերթին նկատի ունենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ու դրա նկատելի հետևանքները£ Դեռ տարեսկզբին կառավարությունը հավատացնում էր, որ այն էապես չի ցնցի մեր Հանրապետությունը. դրանից հիմնականում կտուժեն խոշոր զարգացած երկրները£ Այս կանխատեսումը սխալ դուրս եկավ£ Տնտեսության 18 տոկոս անկումը խոսուն փաստ է£ Այնուամենայնիվ, իշխանություններին մեղադրել սխալ հաշվարկների մեջ` այնքան էլ ճիշտ չէ, քանզի ճգնաժամի համաշխարհային բնույթը այնպիսի անակնկալ վայրիվերումներ է ենթադրում, որ ոչ մի պետություն չի կարող ապահովագրված լինել չերևացող «այսբերգ ներին» զարնվելու վտանգից£ Ինչևէ, ճգնաժամի «պիկն» արդեն հաղթահարված է£ Փորձություններին դիմակայելու սովոր մեր ժողովուրդն այս փորձությանն էլ տոկունորեն դիմագրավեց£ Ճգնաժամի հետ կապված հաջորդ մտահոգիչ խնդիրը պետության կողմից հսկայական պարտքերի կուտակումն է, ինչը հետագայում ծանր քարի պես կախվելու է եկող սերնդի պարանոցից£ Ի տարբերություն ընդդիմադիր տնտեսագետների` կառավարությունը պնդում է, որ «հսկայական» մակդիրը բոլորովին էլ տեղին չէ, այլ պետությունների համեմատ միանգամայն «նորմալ» պարտք է, ինչը հնարավոր է ապագայում ոչ այնքան մեծ դժվարությամբ մարել£ Դե ինչ, մեզ մնում է հույսով զինվել£ Այլ ելք չկա£