ԼԱՌՈՇՖՈՒԿՈ


Կարծես արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր անցնող տարին բնութագրել շրջադարձային կամ բեկումնային£ Ի դեպ, իշխանությունները և ընդդիմությունը տարբեր դիտանկյուններից են վերլուծում ու ներկայացնում կատարվածը և որպես դրա հետևանք` կատարվելիքը£ Բնականաբար` հակադիր բևեռներից£ Մինչդեռ իրականում, անցյալ տարիներին, խոշոր հաշվով տեղի են ունեցել բնականոն տեղաշարժեր` օրինաչափ զարգացումներով և նույնքան օրինաչափ թերություններով ու բացթողումներով£ Որոշ վերապահում կարելի է անել 2008¬ի վերաբերյալ` պայմանավորված մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով£ Սակայն` սխալվելու աննշան հավանականությամբ` 2009¬ը իրոք կարելի է համարել բեկումնային, պատմական, որոշ առումով` նաև անսովոր տարի£ Ոչ միայն այն պատճառով, որ տարին հագեցած էր բազում, ինչ¬որ չափով անակնկալ իրադարձություններով, այլև դրանցից բխող անմիջական հետևանքներով, որոնց ականատեսն ու վկան ենք լինելու հաջորդ` 2010 թ.¬ին£ Միանգամից նշենք, որ հիշյալ հետևանքները կարող են դառնալ Հայաստանի մոտալուտ ապագան կանխորոշող, կտրուկ և արագ զարգացման ուղեծիր հանող ազդու խթանիչներ, կամ հակառակը` երկիրը կանգնեցնել վտանգավոր մարտահրավերների առջև£ Իսկապես, իշխանությունների նախաձեռնողական քաղաքականության բարձր ռիսկայնությունը դժվար է անտեսել և չնկատել այն բազմաթիվ խութերը, որոնց շրջանցումը վիթխարի ջանքեր, մեծ դիվանագիտական ճկունություն, և ինչու չէ, նորանոր խիզախումներ է պահանջում£ Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանը գնում է վա¬բանկ, այն էլ` գերտերությունների խորամանկ, հեռագնա, խոշոր ու «մութ» խաղերի խճճված լաբիրինթոսում£ Ի դեպ, ոչ միայն արմատական ու կառուցողական ընդդիմությունը, այլ հենց իրենք` իշխանությունները` հանձին ՀՀ նախագահի և արտգործնախարարի, ընդունում են բազմաթիվ մարտահրավերների առջև հայտնվելու վտանգները£ Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ վերջիններս երկու հիմնական սկզբունքներով են առաջնորդվում£ Նախ` դասական. «Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում»£ Եվ երկրորդ. կշեռքի նժարին դնելով հաջողելու և ձախողվելու հավանականությունները` մանրակրկիտ հաշվարկել են, որ շահելու շանսերը շատ ավելի մեծ են, իսկ ձախողվելու դեպքում վնասները էական չեն լինի£ Ինչևէ. այս ընդհանուր¬տեսական նախաբանից հետո առարկայորեն անդրադառնանք և հետադարձ հայացքով փորձենք գնահատել 2009¬ին ՀՀ անցած ուղին` հասարակա կան-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում£