ԱՆՑԱՆԿԱԼԻՆ` ԱՎԱՆԴՈՒՅԹ


Երևի թե` իսկապես, Ամանորն այն լավ առիթներից է, երբ անցնող տարվա բոլոր դժվարությունները մոռացվում են£ Բայց հատկապես ա°յս նախատոնական եռուզեռը նվազեցրեց լավատես լինելու հավանականությունը, և մարդիկ գոնե ժամանակավորապես չհասցրեցին շարունակվող ճգնաժամի ներկայությունն անտեսել£ Տարվա գլխավոր անհաջողությունից հերթական հարվածն այս անգամ էլ արտարժույթի շուկային հասցվեց£ Հերիք էր, որ դոլարը կամ եվրոն դրամի վերածելու գործը մի փոքր աշխուժանար, որպեսզի տարադրամի փոխանակման կետերի մոտ փոքրիկ հերթեր գոյանային, իսկ արժույթի գինը հետևողականորեն նվազեր£ Եվ արդյունքում` նախատոնական այս տարեմուտի պարագայում էլ կրկնվեց այն սցենարը, ինչը վերջին տարիներին ամրագրված ավանդույթներից է դարձել£ Փաստորեն, կայացած համարվող բանկային համակարգն իր սպեկուլյատիվ մոտեցումներից ու չարչիական հոգեբանությունից դարձյալ չկարողացավ հրաժարվել… Իրականում եթե ամեն ինչ դրամի արժևորման ցանկալի նպատակը հետապնդեր, տեղի ունեցածին կարելի էր լավատեսորեն վերաբերվել£ Սակայն, ինչպես բոլոր նման դեպքերում, հիմա էլ է բոլորին պարզ, որ ամեն ինչ ժամանակավոր է, և առանձին մարդիկ տարադրամի շուկան արհեստական ցնցումների ենթարկելով` հանրության նախատոնական բյուջեից իրենց պատառն են ցանկանում շորթել£ Ի վերջո, մարտի 3¬ից ընդամենը ամիսներ են անցել, և նույնիսկ հիշողություն թարմացնելու կարիքը չկա` վերհիշելու, թե սև երեքշաբթին ինչ հետևանքներ ունեցավ£ Թեև Ամանորյա գները նույնիսկ դոլարի արժեզրկմանը չէին սպասել, բայց նախորդ ողջ շաբաթվա ընթացքում շարունակված արտարժույթի գնանկումն իր հերթին նվազեցրեց մեր հայրենակիցների նախատոնական բյուջեն£ Բայց, ինչպես բոլոր նման դեպքերում, հիմա էլ ամենքին պարզ է, որ այս մի իրարանցումը ևս խիստ ժամանակա վորներից է£ Մինչդեռ կարելի էր կարծել, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանրագույն փուլերը 2009¬ի հետ պատմության գիրկն են անցնելու£ Ի վերջո, եթե հաջորդ տարվա համար թեև համեստ ցուցանիշների շրջանակներում, բայց արդեն տնտեսական աճ է կանխատեսվում, մեծ համարձակություն չէր պահանջվում կարծելու, թե ֆինանսական և մյուս շուկաներում տարվա ընթացքում արձանագրված ուժգին ցնցումներից հետայսու հնարավոր կլինի խուսափել£ Իսկ քիչ հավանական է, որ նման իրավիճակում գնաճի թափ առած նոր ալիքը նույնիսկ տոներին հաջորդող շրջանում հեշտությամբ մեղմվի£ Առավել ևս` էներգետիկ ռեսուրսների թանկացումը կարևորագույն հիմնավորում է դառնալու լայն սպառման ապրանքների և ծառայությունների գներն իրենց բարձրության վրա պահելու համար£ Ամեն դեպքում, 2009¬ի հերթական դաժան դասը հատկապես տարեմուտից առաջ մի շատ կարևոր իրողություն է կրկին անգամ վերահաստատում. ճգնաժամը շատերի համար դեպքերի ընթացքը սեփական շահերին համապատասխանեցնելու և° առիթ դարձավ, և° պատճառ… Այլապես մեկ տարին բավական էր, որպեսզի անցնող շրջանի գլխավոր անհաջողությունից միայն արտաքին ազդեցությունները մնային£ Հանգամանք, որն անկասկած կմեղմեր ոչ միայն նոր դժվարությունների հետևանքները, այլ, որ պակաս կարևոր չէ, հանրության շրջանում համարժեք վերաբերմունք կձևավորեր£ Թե չէ ստացվում է, որ հիմա էլ դրամադոլարային նոր խաղերով են տարվա գլխավոր տոնը փորձում փչացնել£ Բայց ամեն ինչից անկախ` կարելի է վստահ լինել, որ այս ամենը մարդկանց գրպաններին մի լավ հարվածելով, գոնե տրամադրությունների վրա շատ չի ազդի, և մի քանի օր անց արդեն տոնական տրամադրությունը գերիշխող կդառնա£ 2009¬ի «ֆենոմենն» այն էր... Մեծ գործերում անհրաժեշտ է ոչ այնքան պայմաններ ստեղծելը, որքան կարողանալ օգտագործել այն` ինչ առկա է