Ինչպե՞ս դիմավորել 2012¬ը


Հարցադրումը կարող է նաև հռետորական թվալ, զի յուրաքանչյուրը դիմավորում է` ինչպես կարող է, որտեղ իրեն ավելի հաճելի է: Ոմանք էլ` ինչպես կստացվի: Ա´յ, վերջին «հնարավորությունից» ճիշտ կլինի` ձեռնպահ մնալ, որովհետև հույսերի, հավատի նորոգման այդ գիշերը, դրան հաջորդող տոնական օրերը նաև հոգու «տունը» մաքրելու, գալիք նոր տարում ցանկություններիդ իրականացման ուղին փոքրիշատե հստակեցնելու ժամանակ է: Այնուամենայնիվ` ՈՐՏԵ՞Ղ Աստղագետները խորհուրդ են տալիս ջրավիշապի տարին դիմավորել տանը` ընտանիքի հետ: Տոնակատարությունը պետք է լինի աշխույժ, ուրախ` պարերի, խաղերի ուղեկցութ յամբ: Եթե նույնիսկ էությամբ ծանրաբարո եք ու ավելի նախընտրում եք հանդարտ երեկույթները, միևնույն է` ժամանակն է վերանայել հայացքները, ինքներդ ձեզ նաև այլ դերում պատկերացնել: Այդ դեպքում ոչ միայն մեծ բավականություն և նոր լիցքեր կստանաք, այլև միաժամանակ կգտնեք ձեր երեխաներին, նոր սերնդին հասկանալու բանալին: ՀԱԳՈՒՍՏԸ Անգամ աստղագետների կարծիքն այս հարցում տարաբնույթ է: Մի մասը գտնում է, որ անպայման հագուստի մեջ պետք է սև գույն լինի, մյուսներն ավելի կարևորում են ոսկեգույնի առկայությունը: Որի՞ն տալ նախապատվությունը` ձեր խնդիրն է, բայց բոլոր դեպքերում` ամանորյա հանդերձը պետք է փայլի: Հիշեք թեկուզ չին միապետների հագուստը. ոսկեգույնի և սևի գեղեցիկ համադրությունը` հրաշալի զարդանախշի հետ, նրանց հանդերձը դարձնում է շքեղ ու հիշվող: Ինչո՞ւ չփորձել… Իսկ դիմահարդարանքի, սանրվածքի և զարդերի հարցում մի խուսափեք դիմել սեփական երևակայությանը: ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԴԱՐԵԼ ՏՈՒՆԸ Հիշում եք, չէ՞, որ տարվա խորհրդանիշը ջրային վիշապն է: Ուրեմն տունը կարելի է զարդարել ձկների, խխունջների, ծովաստղերի պատկերներով: Միայն թե հիշեք, որ դրանք պետք է պատրաստված լինեն ճենապակուց, փայտից, բայց ոչ` մետաղից: ՍԵՂԱՆԸ Նոր տարվա ավանդական ուտեստների կողմնակիցները կարող են չանհանգստանալ. ցանկացած սննդատեսակ կվայելի ձեր սեղանին: Միայն թե` դրանք պետք է լավ համեմված լինեն պղպեղով, ռեհանով, կոճապղպեղով (իմբիր), մշկընկույզով (մուսկատ), հիլով: Միսը ցանկալի է մշակել գինիով: Չմոռանաք ձկնային գոնե մեկ ուտեստ ունենալ` որպես ծովային տարերքի խորհրդանիշ: