Հիմնական դերակատարները չեն փոխվում
Ավարտվող տարին բավական մեղմ ընթացքով սկսվեց և ընթացավ հայրենի քաղուժերի համար: Նույնը, սակայն, տարեվերջյան ամիսների մասին չի կարելի ասել: Կուսակցութ յուններն, իհարկե, նախընտրական տարերքի մեջ դեռ լիովին չեն մտել, բայց մինչև խորհրդարանական ընտրություններ ընկած կարճ ժամանակահատվածը թե´ հիմնական, թե´ երկրորդական դերակատարներին վաղուց է ստիպել գործի անցնել: Իրենք` կուսակցությունները, դեռևս այնքան էլ շահագրգռված չեն քարոզարշավում մխրճված լինելու մասին բարձրաձայնել: Նրանք ավելի շատ փորձում են թաքցնել իրենց ներքին անհանգստությունը` հայտարարելով, թե միշտ են ակտիվ եղել, և տարեվերջյան արագաշարժությունը ընտրություն ների հետ չարժե կապել: - Տարվա ընթացքում ցանկացած քննարկում ամփոփվել է եզրահանգմամբ, որ Հանրապետականը շարունակելու է ընտրությունների գլխավոր ֆավորիտը մնալ: Այս հարցում նույնիսկ թեական կարծիքների դժվար է հանդիպել, և 2011 թ.¬ի հանդարտ քաղաքական ընթացքն էլ իր հերթին է հաստատում, որ անվիճելին վիճարկողներ առաջիկայում նույնպես չեն լինելու: Այսպես, ՀՀԿ¬ի համար անցնող տարին սկսվեց խոշորագույն քաղաքական ձեռքբերմամբ: Նախորդ տարեմուտին ներքաղաքական կյանքում նույն անհեթեթ հարցադրումն էր օրախնդիր դարձել. ՀՀԿ¬ԲՀԿ հարաբերություններում իբր թե առաջ եկած անհարթությունների վերաբերյալ: Հաջորդող շաբաթները ցույց տվեցին, որ բամբասանքի կծիկը լռությամբ ու անտարբերությամբ քանդել չի լինի, և արդյունքում` փետրվարի 18¬ին իշխող եռյակն «ստիպված եղավ» վերակնքել կոալիցիոն հուշագիրը: Սակայն ՀՀԿ¬ԲՀԿ հարաբերությունների շուրջ լռությունն ընդամենը մի քանի ամիս հաջողվեց պահպանել, և այսօր, երբ տեղի ունեցածը գրեթե նույն սցենարով կրկնվում է` առաջատար քաղաքական զույգին ոչինչ չի մնում, քան ընտրություններում ապացուցել առկա համերաշխությունն ու համագործակցության պատրաստակամությունը: Անցնող տարվա ընթացքում Հանրապետականը մի քանի առումներով ավելի ամրացավ` համալրելով իր շարքերը: Եվ համապետական երկու կարևորագույն ընտրություններից առաջ իշխող քաղուժը կարողացավ ապացուցել, որ մեկ միասնական թիմ է` համախմբված երկրի նախագահի շուրջ: ՀՀԿ¬ին հաջողվեց նաև զգալի հաջողություններ գրանցել «տեղերում»… Բացի իջևանյան անհաջողությունից, հանրապետության տարբեր մարզերում կայացած ՏԻՄ ընտրութ յուններում ՀՀԿ¬ականները վերընտրվեցին: Ոչ քիչ դեպքերում էլ անկուսակցական կամ այլ քաղուժերի ներկայացուցիչներ անդամագրվեցին այս կուսակցությանը ու դարձյալ հաղթանակներ գրանցեցին: Ուրեմն կարելի է արձանագրել, որ իշխող կուսակցության համար բավական հարմար նախադրյալներ են ստեղծված` մայիսյան կանխատեսվող հաջողությունը առանց լուրջ խոչընդոտների ամրագրելու համար: Թեև «Բարգավաճ Հայաստանը» ողջ տարվա ընթացքում ջանք ու եռանդ չէր խնայում ցույց տալու համար, թե չի զիջում Հանրապետականին, բայց որոշ դեպքերում ԲՀԿ¬ն այնքան էլ հաջող արդյունքներ չգրանցեց: Նույն ՏԻՄ¬երում այս կուսակցությունը զգալիորեն զիջում է ՀՀԿ¬ին: Իշխանության ավելի վերին օղակների բաժանման համամասնությունն էլ իր հերթին հավասար համեմատություններ անելու հնարավորություններ չի թողնում: Այսուհանդերձ, ընտրություններում երկրորդը լինելու առումով ԲՀԿ¬ն մրցակից չունի: 2011¬ն այս քաղուժի համար նաև որոնումների ու խուսանավումների շրջան էր: Հենց այդ շրջանակներւմ էլ մի քանի հարցերի պատասխաններ այդպես էլ չհնչեցին: Ընտրություններն առջևում են, և ԲՀԿ¬ն ապագային է թողնում թե´ ընդդիմության հետ համագործակցության առաջարկին տրվելիք վերջնական պատասխանը, թե´ Ռ. Քոչարյանի հետ համատեղ գործելու բազմաչարչար հարցի ամփոփումը: Կուսակցությունը շարունակում է զանգվածային բարեգործական միջոցառումները` հատկապես բուժհաստատություններում: Նման ձեռնարկներն, իհարկե, բարեգործություն են, բայց ոչ մեկը չի հերքի, որ դա հասարակական ամենատարբեր շերտերի համակրանքն ու քվեն ձեռք բերելու` շատերի կողմից փորձված մեթոդ է: Ամենաքիչ ասելիքը թերևս կոալիցիայի երրորդ թևի` ՕԵԿ¬ի մասին կա: Այս կուսակցության մասին շատերն արդեն անցյալ ժամանակով են խոսում` համարելով, որ Նախագահի վերջին ընտրություններից հետո ՕԵԿ¬ի անկայուն և փոփոխական պահվածքով նրա ակտիվության վերջին էջը գրվեց: Ամեն դեպքում, նոսրացած շարքերով «Օրինաց երկիրը» նույնպես պատրաստվում է առաջիկա ընտրություններին` հայտարարելով, թե նոր խորհրդարանում նույնպես մանդատներ է ունենալու: Սակայն, ակնհայտորեն ու ամեն գնով ձգտում է կցվել կոալիցիոն ուժերից որևէ մեկին ու փաստորեն ուրիշի վարկանիշի հաշվին վերանվաճել օրենսդիրում ունեցած տեղերը: Ա. Բաղդասարյանի կուսակցության համար ողջ տարին թերևս նման որոնումներով էլ անցավ: Չնայած, դատելով ներկայիս անորոշությունից, քիչ հավանական է, որ մինչև ընտրություններ ՀՀԿ¬ն կամ ԲՀԿ¬ն հաշտվեն իրենց հաշվին ՕԵԿ¬ին խորհրդարան քարշ տալու մտքի հետ: Իսկ պարտությունից հետո ՕԵԿ¬ի քաղաքական գործընթացներն է´լ ավելի լուսանցք քաշվելը ոմանք նույնիսկ տեսանելի են համարում: ՀԱԿ¬ն առաջիկա մայիսին ամենայն հավանականությամբ կդառնա խորհրդարանի նորեկը: Վերջինս ողջ տարվա ընթացքում հնարավորն արեց` ներքաղաքական գործընթացների կիզակետում իր տեղը պահպանելու համար: Սակայն անհաշվենկատ մարտավարության արդյունքում շարունակեց կորուստ կորստի հետևից գրանցել: Երկխոսության նախաձեռնումն ու տապալումը, ԲՀԿ¬ի հետ չհաջողված սիրախաղը, հանրահավաքների սակավամարդ դառնալն ու ամեն գնով դրանք շարունակելը հանգեցրին մի իրավիճակի, երբ նախկինում հանրության` մոտ մեկ երրորդի տրամադրություններն արտահայտող ընդդիմադիր հզոր միավորն այսօր ընդամենը շարքային քաղուժի է վերածվել: Ինչ խոսք, նախընտրական շրջանում կտրուկ ակտիվանալու շնորհիվ Կոնգրեսին կհաջողվի խորհրդարան անցնել, բայց ինչ¬որ ժամանակ հետո միգուցե հենց Լ. Տեր¬Պետրոսյանն ինքը կխոստավանի, որ իր պայքարի նպատակն ու վերջնարդյունքը հաստատ օրենսդիրում ունենալիք մի քանի մանդատները չէին: Մանավանդ որ` հասարակության ընդդիմադիր տրամադրություններ ունեցող, բայց ՀԱԿ¬ից հիասթափված զանգվածը կարծեք թե նոր ուժի փնտրտուքի մեջ է: Թեև այդ ուժը նույնպես կարծեք թե չկա: Ամեն դեպքում, «Ժառանգությունն» էլ չդարձավ այն քաղմիավորը, ում հանդեպ հանրությունը կարողանար անվերապահ հավատ ու վստահություն տածել: Նախորդ ընտրութ յուններում վերջինիս բախտը բերեց, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի համար նույնպես անցնող տարին վարկանիշային կորուստով առանձնացավ: Այդպես էլ չընկալվեցին կառավարութ յան շենքի մոտ պարբերաբար հրահրվող խժդժություններում «Ժառանգության» ակտիվությունը, ոչ էլ առավել ևս նախկին արտգործնախարարի ծոմապահության ակցիաները: Մանր¬մունր ինչ¬որ խմբավորումների հետ կապ ունենալն, իհարկե, քիչ է` նոր ԱԺ¬ում վերարտադրված լինելու խնդիրը լուծված համարելու համար: Եվ այս հանգամանքը լավ գիտակցելով` «Ժառանգությունը» այսօրվանից արդեն բանակցություններ է սկսել վերջերս ասպարեզում հայտնված «Ազատ դեմոկրատների» հետո, ու ամենայն հավանականությամբ ամերիկամետ այս զույգը դաշինքով կմասնակցի մայիսյան ընտրություններին: Ու մինչ «Ազատ դեմոկրատները» կայացման ու որոնումների շրջանն են հաղթահարում, ավելի հետաքրքիր է դառնում, թե դաշինք կազմելու հետևանքով ընտրական շեմի բարձրացումը ի՞նչ կտա նոր խորհրդարանում հայտնվելու ոչ այնքան մեծ հնարավորությունների տիրապետող Րաֆֆի Հովհաննիսյանին: Ակնհայտ է, որ դեմոկրատները բեռ են դառնալու «Ժառանգության» համար և ամենայն հավանականությամբ` պարտադրված բեռ… Այս երկու ուժերի ծայրահեղ ամերիկամետ լինելու փաստը թերևս բոլոր հարցերի պատասխանները տալիս է: Արդյունքում` որպես շատ թե քիչ ազգայնական ուժ, «Ժառանգությունը» ծայրահեղ լիբերալների հետ տարրալուծ վելով, գրեթե կորցնում է սեփական դեմքը: Այս առումով ազգայնականների շարքում Դաշնակցությունը գրեթե միայնակ է մնում ու անհամեմատ ավելի շահեկան վիճակում հայտնվում: Սրանով հանդերձ` ՀՅԴ¬ն էլ իր հերթին այնքան է կորցրել, որ շահելիքը հազիվ թե կորուստների հետ համամասնություն ստեղծի: Ընդդիմություն¬իշխանություն ճանապարհը բազմիցս մաշելը զգալիորեն հեղինակազրկել է Դաշնակցությանը: Այս քաղուժի տարածքային կառույցներից որոշները նույնիսկ լուծարվել են: Բացի այդ, դիտորդի կարգավիճակը հիասթափեցրել է նաև այս քաղուժի համակիրներին: Իսկ ավարտվող 2011 թ.¬ին առավելապես ամրացրել է Դաշնակցության հանդեպ վերևում ակնարկված վերաբերմունքը: Սա այն ուժն է, որ լայնամասշտաբ ու չափազանց ակտիվ քարոզարշավների է սովոր, բայց չի բացառվում, որ այս անգամ դաշնակցականներն իրենք էլ շատ արագ հիասթափվեն` համոզվելով, որ ոչինչ այլևս առաջվանը չէ: Դաշնակցությունն այդպես էլ քաղաքական դաշտում չտեսավ այն հարմար դաշնակցին, ում հետ նախընտրական միավորում կազմելով` լուծած կլիներ նոր ԱԺ¬ում վերարտադր վելու խնդիրը: Հիմնական կուսակցությունների մասնակցությամբ ընտրական դերակատարների կազմն անշուշտ չի սահմանափակվելու: Մեզանում ավանդաբար խորհրդարանի ընտրություն ներին մասնակցող քաղուժերի թիվը երկու տասնյակի չափ է: Ու հիմա էլ որևէ հիմք չկա ենթադրելու, թե մշտապես ձախողվողներն այս անգամ զերծ կմնան «գլխաքանակ» ապահովողի կարգավիճակից: Նրանք էլ այսօրվանից արդեն ակտիվության նշաններ են ցույց տալիս` մեծ ընդմիջումից հետո վերստին հիշեցնելով իրենց մասին: Մասնավորապես, հայ կոմունիստներին ոգևորել է իրենց կուսակիցների` Ռուսաստանում արձանագրած բավարար հաջողությունը: Եվ չմտածելով, որ ռուսական քամիներն այս անգամ Հայաստան չեն հասնելու, նրանք իրենց արդեն խորհրդարանում են պատկերացնում: ՀԺԱՄ անունով մոռացված կուսակցությունը դարձյալ պատրաստվում է միջին խավ ձևավորել: ՄԱԿ¬ը նույնպես զարթնել է խորը թմբիրից ու արդեն փողի տրցակներ է խոստանում ցուցադրել: ՀՌԱԿ¬ը հանկարծ որոշեց արկածներ որոնել ու մեկ օրում հանրահայտ դառնալ, բայց դարձյալ պառակտվեց… Ընտրական հավակնորդների հավանական ցանկը մտաբերելով` կարելի է շարունակել, բայց երևի թե չարժե, քանի որ շատ չանցած այդ ցանկի վերջնական ու ամբողջական կազմով հայտնի կդառնա: Բացի այդ, քարոզարշավի երկրորդական դերակատարներին թվարկելը երևի թե անիմաստ է այնպես, ինչպես նման ուժերի մասնակցությունն ընտրություն ներին` ընդհանրապես: