«Ավանգարդի» 2011¬ի անվանակարգ գործիչների և իրադարձությունների


ՏԱՐՎԱ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԸ Իշխանության վերնախավում լայնածավալ կադրային փոփոխությունների «հեղեղի» մեջ, մի պահ կարող էր թվալ, որ դժվար է գտնել, թե նորանշանակ պաշտոնյաների մեջ ո՞վ է առավել ունակ` արմատական կերպով բեկելու իրեն վստահված ոլորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակը: Սակայն շատ կարճ ժամկետում պարզվեց, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ակնհայտորեն մրցակցությունից դուրս է: Թե´ իր մասնագիտական կարողություններով, թե´ գործի ու խոսքի վճռականությամբ և անկոտրելի կամքով` Վլ. Գասպարյանը ակնհայտորեն գերազանցում է մյուս նորանշանակներին: Ընդամենը մեկ¬երկու շաբաթում նա համակարգը հիմնականում մաքրեց կոռումպացված կամ ոչ ձեռնահաս պաշտոնյաներից: Շատերն էլ, իրենց կամքով հեռացան համակարգից` պարզ հասկանալով, որ Վլադիմիր Գասպարյանն իրենց կուտակած «աղբը» չի հանդուրժելու: Գործընթացը շարունակվում է` առավել թափ հավաքելով: Եվ արդեն իսկ նկատելի են դրական տեղաշարժերը` մինչ այս խիստ վարկաբեկված այս ոլորտում: Երևի թե չարժե մեկ առ մեկ թվարկել արված գործերը: Միայն նշենք սենսացիա կոչվելու արժանի այն փաստը, որ նույնիսկ 10-15 տարի առաջ կատարված հանցագործություններն են բացահայտվում: ԳԵՆԵՐԱԼԻ ՖԵՆՈՄԵՆԸ Ոստիկանության պետի պաշտոնում Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ գործունեությունն առաջին իսկ օրվանից հասարակության ամենատարբեր շերտերի բուռն քննարկումների կիզակետում է: Հասարակությունը սպասելիքներ ունի նորանշանակ ոստիկանապետից. մեծ սպասելիքներ, և ակնհայտ է, որ «100 օրվա լռության պայմանը» վառ անհատականության տեր մարդկանց համար չէ: Ներկա դեպքում` ՀՀ նախագահի վստահությանն արժանացած պետական մտածողության տեր մարդու, ով այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից, խախտելով համակարգում ընդունված խաղի կանոններն ու «ավանդույթները»` ձեռնամուխ եղավ ոստիկանության նկատմամբ ժողովրդի հավատի վերականգն ման, ոստիկանության ծառայողի կերպարը հասարակությանն ընկալելի դարձնելու և հասարակության հարգանքին արժանացնելու կարևոր գործին: Եվ պատահական չէր, որ 2011 թ. նոյեմբերի 1-ին Ոստիկանության շենք մտնելով և տարիների բացակայությունից հետո գործընկերների դեմքին ու շատերի նորաոճ համազգեստ ներին (նախկին ոստիկանապետի կողմից շրջանառության մեջ դրված) մի հայացք գցելով` հասկացավ, որ ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության կայացումը պետք է սկսել ոչ թե համազգեստը փոխելուց, այլ ոստիկանության ծառայողի իրական և ճշմարիտ կերպար ձևավորելուց: Իսկ օրեր անց Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե կադրային ջարդ չի լինելու, քանի որ ավելորդ սթրես է: - Կադրային ջարդ` ես հասկանում եմ քմահաճույքով գործելը, չորը թացից չտարբերելով` մարդկանց ինքնանպատակ աշխատանքից հանելը: Այն, ինչ կատարվում է այս օրերին, չի կարելի համարել կադրային ջարդ, քանի որ նախ նշանակումներից մի քանիսը թափուր տեղերում են եղել, մյուս դեպքերում կատարվել են փոխատեղումներ` ռոտացիա: Մի քանի դեպքում էլ պաշտոնից ազատվել են նրանք, ովքեր իրենց գործունեոթյամբ, աշխատելաոճով որոշակի լարվածություն են ստեղծել համակարգում ու չէին համապատասխանում այսօրվա պահանջներին և շատ ժամանակ «անշարժ գույքի» կարգավիճակում են եղել: Նրանց փոխարինում են տեղերում աճած, աշխատանքային լավ արդյունք ցուցաբերած, ժամանակի պահանջներին համապատասխանող երիտասարդներ, ովքեր զերծ են կարծրատիպերից և այլ արժեհամակարգ ունեն: Ազատվում են նաև նրանք, ովքեր, այսպես ասած, զբոսաշրջիկի կարգավիճակում են եղել: Կրկնում եմ` դա կադրային ջարդ չէ, այլ աշխատանքների արդյունավետության բարձրացում: Եվ դա ոչ թե սթրես է առաջացնում, այլ աշխատող մարդուն գնահատված լինելու բերկրանք,- հայտարարել է Ոստիկանապետը: Իսկ որ գեներալ-լեյտենանտի խոսքերն ինքնանպատակ չեն` դրանում օրեր անց համոզվեցին անգամ շատ թերահավատներ. ոստիկանապետի պաշտոնավարման ավելի քան 50-օրյա գործունեության ընթացքում համակարգում արձանագրվեցին նախկինում կատարված աղմկահարույց հանցագործությունների դեպքերով մի շարք բացահայտումներ: Ակնհայտ ու տեսանելի դարձավ, որ Վլադիմիր Գասպարյանն անժամկետ ձեռնոց է նետել հանցավորությանն ու նախկին ամենաթողությանը, և նրա համարձակ ձեռնարկումները վկայում են, որ ոստիկանության ստորաբաժանումները, իր գլխավորությամբ, ունեն անհրաժեշտ ներուժ, համարձակություն և ինքնուրույնություն` պայքարելու լկտիության դրսևորումներ պարունակող երևույթների դեմ: Այսպես, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքներն ակտիվացնելու նպատակով, ոստիկանության պետը հանձնարարական է տվել համապատասխան ստորաբաժանումներին: Բոլորովին վերջերս ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, 18-ամյա վաղեմության սպանությունը բացահայտելուց հետո, տրամաբանական ավարտին հասցրեց նաև նախկինում կատարված աղմկահարույց հանցագործության մի բացահայտում ևս. դեկտեմբերի 14-ին, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 2006 թվականից հետախուզ վող, ԱԺ նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականունով Հակոբ Հակոբյանի եղբորորդուն` Ստեփան Հակոբյանին: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին հասարակա կան հնչեղություն էր ստացել: 2006 թ. հունիսի 22-ին, օրը ցերեկով, Երևանի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում անհայտ անձը ԱԿ-74 ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը, վիրավորվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Նույն վայրում կրակոցներից մահացել էր նաև պատահական անցորդ` 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով` հարուցվել էր քրեական գործ և հետախուզում էր հայտարարվել Ստեփան Հակոբյանի նկատմամբ, ով, ըստ շրջանառվող լուրերի, 5 տարի շարունակ, մինչև Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելը, «հովանավորյալ ազատություն» էր վայելել... Ավելորդ չէ նաև հիշատակելը, որ այս «արտոնյալ հետախուզվողին» հայտնաբերելու երեկոյան խուզարկություն է կատարվել նաև նրա բնակության վայրում, որի հյուրասենյակի սեղանի վրայից հայտնաբերվել է 45 գրամ կանեփանման զանգված: Այս բացահայտման հենց հաջորդ օրը Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ և խոսելով օպերատիվ ծառայության աշխատանքի կարևորության մասին` ընդգծեց իր առանձնակի վերաբերմունքը համակարգի գործունեության այդ ոլորտի հանդեպ. - Ես աշխատելու եմ օպերատիվ անձնակազմի հետ: Ինքս օպերատիվ աշխատող եմ եղել և աշխատելու եմ ձեզ հետ: Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ուղղակի ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ: Վլադիմիր Գասպարյանն այդ օրը մեկ անգամ ևս անդրադառնալով վերջին բացահայտումներին` ընդգծեց. - Տեսնո՞ւմ եք, տղե´րք, որ ուզում եք` ստացվում է: Ստացվում է և´ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, և´ արտոնյալ հետախուզվողներ բռնել... Եվ անընդհատ բռնվելու են: Եվ իրոք, գեներալ-լեյտենանտի այս խոսքերից բառացիորեն երեք օր անց` դեկտեմբերի 18-ի առավոտյան, ոստիկանության ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում 7 հոգանոց մի հանցախմբի ձերբակալեցին: Վարդենիսի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սոթքի ոսկու հանքերում հանքաքարի գողություն է կատարվում. Վարդենիս քաղաքի երեք բնակիչներ ոսկու հանքանյութ գողանալու նպատակով հանցավոր խումբ են կազմել և մոտ 3 ամիս նշված անձանց 5.000 դրամ օրավարձով աշխատեցրել հանքախորշում: Այսպիսով, ոստիկանները ոչ միայն բացահայտեցին հանցագործությունը, այլև, փաստորեն, փրկեցին հանցավոր խմբի անդամների կյանքը... Հանցավորության թեմայից փոքր-ինչ շեղվելով նշենք, որ այս ամենից բացի, նորանշանակ ոստիկանապետի գործունեության ընթացքում համակարգում նաև նորամուտներ եղան. նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 21-ին հանդիսավորությամբ բացվեցին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի և Ավանի անձնագրային ծառայության հիմնանորոգված շենքերը: Կարևոր ձեռնարկումներ, որոնք պայմանավորված էին քաղաքացիների սպասարկման ժամանակակից մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ: Արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը, և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը... Ինչպես տեսաք, այս հրապարակումն ակնհայտորեն շեղում ստացվեց վերը հիշատակված 100 օրվա «ընդունված ձևաչափից»: Սակայն մեզ գոտեպնդում է իմաստուններից մեկի այն միտքը, թե` ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ: Հավատացած ենք, որ մանավանդ Վլադիմիր Գասպարյանը, ով, ինչպես վերը նշեցինք, իր համարձակ ձեռնարկումներով հասարակության ամենատարբեր շերտերի բուռն քննարկումների կիզակետում է, սպասելու իրավունք չունի: Նրանից սպասելիքներ ունի ժողովուրդը: Իսկ նա իր արտաբերած յուրաքանչյուր խոսքը գործի վերածող անհատականություն է, քանզի ինքն է ասել. - Ես նման չեմ այն մարդկանց, ովքեր կամ խոսում են, կամ գործում, ես համատեղում եմ խոսքն ու գործը: Այս է Վլադիմիր Գասպարյանի ֆենոմենը... ՏԱՐՎԱ ԱՅՑԸ Այս հարցում էլ երկընտրանք կար: Ո՞րն էր ավելի տպավորիչ և որոշիչ երկրի հեղինակության բարձրացման տեսանկյունից: Սարկոզիի պետական ա՞յցը Հայաստան, թե՞ Սերժ Սարգսյանի պետական այցը` Մոսկվա: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը միշտ էլ «մերն է», այսինքն թիվ 1 ռազմավարական դաշնակիցն է` կարևորությամբ ավելի առաջնային համարեցինք Սարկոզիի այցը: Նախ` դա առաջին դեպքն է, որ Ֆրանսիայի պես գերտերության նախագահը Հայաստան է գալիս պետական այցով: Եվ հետո` Սարկոզին այնպիսի անկեղծ ու սրտառուչ խոսքեր ասաց Հայաստանի հասցեին և այնպիսի կոշտությամբ մատ թափ տվեց Թուրքիայի վրա, որ մի պահ թվաց, թե մեր թիվ 1 գործընկերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Ֆրանսիան: Մեծ երևակայություն պետք չէ` պատկերացնելու համար Ալիևի և Էրդողանի ահավոր մանթրաժը: ՏԱՐՎԱ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ Տեղապտույտներ շատ են լինում ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սակայն նախորդ տարիների նման, այս տարի ևս առաջին «պատվավոր» հորիզոնականում է ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացը: Տեղապտտվում են այս թնջուկի շուրջ, թե Մինսկի խմբի համանախագահները, թե´ համանախագահող երկրների ղեկավարները, թե´ ԵԱՀԿ¬ն, ԵԽԽՎ¬ն, ՄԱԿ¬ը… Մի խոսքով` ամբողջ աշխարհը: Եվ այս զավեշտալի «ուրախ» կարուսելի ստեղծողը բնականաբար Ալիևն է: Եվ քանի դեռ իշխանությունը ալիևյան կլանի ձեռքում է, դեռ երկար է պտտվելու այդ «կարուսելը»: Միջազգային հանրությունն էլ կարծես համակերպվել է իրավիճակին, պարզապես «թուլացել» ու «հաճույք» է ստանում: ՏԱՐՎԱ ԻՆՏՐԻԳԸ Բոլորովին էլ հակված չէինք` ՀՀԿ¬ԲՀԿ հարաբերությունները անցնող տարվա ինտրիգ որակել: Քանզի ակնհայտ էր, որ այն արհեստականորեն փչված, ուռճացված էր որոշ քաղաքական ուժերի կողմից: Այնուամենայնիվ, բնական թե արհեստական` ինտրիգը նետված է Հայաստանի քաղաքական դաշտ, և ով չի ալարում` խոսում է այդ մասին, ճշմարտամոտ կամ մարազմատիկ կանխատեսումներ անում, միֆական իմաստներ դնում դրա մեջ` հատկապես, երբ փորձեր է արվում այն կապել երկրորդ նախագահի անձի հետ: ՏԱՐՎԱ ՎՐԻՊԱԿԸ Իշխանությունները, բնական է, իրենց գործունեության մեջ թույլ են տվել վրիպումներ, թերացումներ, սխալ հաշվարկներ: Բայց տարվա թիվ 1 վրիպակը կարելի է համարել Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնին նշանակելը: Ոչ թե այն պատճառով, որ Կ. Կարապետյանը վատ էր աշխատում, կամ ոչ ճիշտ նախաձեռնություններով էր հանդես գալիս: Պարզապես չարժեր այս բարձր պաշտոնում նշանակել մի մարդու, ով մի քանի ամիս հետո, կարևոր չէ` ինչ պատճառներով, հրաժարական էր տալու: Ակնհայտ սխալ հաշվարկ: Արդյունքում` կոպիտ վրիպակ: ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼԻՍՏԸ Այս անվանակարգում, վերջին տարիներին մշտապես հայտ են ներկայացրել երեք իշխանավորներ` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և «քյավառա» պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Վ. Ղուկասյանն այս տարի սկանդալային իրադարձությունների կիզակետում չհայտնվեց: Նույնը չի կարելի ասել Գավառից ընտրված պատգամավորի և Սյունիքի մարզպետի մասին: Այս երկուսի միջև դժվար էր լինելու ընտրություն կատարել, եթե տարեվերջին նոկդաունի ենթարկելով գործարար Սիլվա Համբարձումյանին` Սուրեն Խաչատրյանը զգալիորեն առաջ չանցներ իր մրցակցից: Նա արժանիորեն նվաճեց տարվա սկանդալիստը «տիտղոսը»: Ցավակցում ենք: ՏԱՐՎԱ ԸՆԴԴԻՄՈՒՀԻՆ Այս անվանակարգում հաղթողին որոշելը հեշտ էր, քանզի «Ժառանգական» Զարուհի Փոստանջյանը ակնհայտ առաջատար էր ամբողջ տարվա ընթացքում: Զարուհին բազում միավորներ հավաքեց դեռ ամիսներ առաջ` միջազգային հեղինակավոր կառույցում: Այնտեղ այնպիսի հրապարակային հարց ուղղեց ՀՀ նախագահին (ով, ի դեպ, ներկա էր միջոցառ մանը), որ միտում ուներ հավասարապես սևացնելու և´ ՀՀ իշխանություններին, և´ պետությանն ընդհանրապես: Եվ եթե չլիներ Սերժ Սարգսյանի հանգիստ, բայց խիստ դիպուկ արձագանքը, ՀՀ վարկանիշը զուտ այդ պահին քերծվածքներ կստանար: Ընդդիմադիր «ամազոնուհին» ակտիվ էր միշտ և ամենուր: Հատկապես ոստիկաններին հրմշտելու, նրանց ծանակելու, վիրավորելու գործում նա արտառոց էր, անկրկնելի, ունիկալ: Իսկ նրա գլուխգործոցը կառավարության շենքի մոտ գետնին պառկելու սովորություն ունեցող Վարդգես Գասպարիի վրա պառկելն էր, ինչը շատերը միտումնավոր «ընկալեցին» որպես էրոտիկ դրվածք: Այնինչ դա Մատրոսովին համարժեք սխրանք էր: Չէ՞ որ կրծքով փակում էր իր գործընկերոջը խոցել փորձող «դզօտը» (հրակնատը): ՏԱՐՎԱ ԻՐԱՎԱԾԱԽՎԱԾԸ Տարվա գրանտակեր թիվ 1 հայրենադավին որոշելիս, դժվարություններ առաջ եկան: Խնդիրն այն է, որ մինչև վերջերս այս «դափնուն» հավասարապես հավակնում էին երկուսը` Գեորգի Վանյանը և Արթուր Սաքունցը: Սակայն մի քանի շաբաթ առաջ Սաքունցը ՆԱՏՕ¬ում հանդես եկավ այնպիսի ադրբեջանասեր ելույթով, որ պարզապես նոկաուտի ենթարկեց իր մրցակից Գ. Վանյանին: Մոլագարի պես սպառազինվող և անընդհատ ռազմատենչ հայտարարություններ բարբաջելով և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարության նշան դնելով` Սաքունցը անասելի հրճվանք պատճառեց պաշտոնական Բաքվին, որին միջազգային հանրությունը անթաքույց մեղադրում է ռազմամոլության մեջ: Դեռ անհայտ է` Բաքվից պարգևները նա արդեն ստացե՞լ է, թե՞: հետո է ստանալու: Պնդողներ կան, որ և´ ստացել է, և´ ստանալու է: ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ Տարվա հայտնաբերումը. 10-ամյա որոնումներից հետո ԱՄՆ¬ի ԿՀՎ¬ն վերջապես գտավ և գնդակահարեց Բեն Լադենին: Զավեշտալին այն էր, որ նա հանգիստ, առանց ծպտվելու ապրում էր Պակիստանի մայրաքաղաքի մերձակայքում: Տարվա հրաժարականը` Բեռլուսկոնի: Տարվա ձերբակալությունը` Տիմոշենկո: Տարվա օրինաչափությունը` Պուտինի առաջադրումը նախագահի թեկնածու: Տարվա բնական աղետը` Ճապոնիայի երկրաշարժը և ատոմակայանների պայթյունները: Տարվա արհեստածին աղետը` «Արաբական գարունը»: