ՆԱՏՕ-ՌԴ. նոր մեկնարկ


Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսսենը ծրագրել է առաջիկայում հանդես գալ կոնկրետ առաջարկություններով` ՆԱՏՕ¬ի և Ռուսաստանի հարաբերությունների նոր մեկնարկի վերաբերյալ£ ՌԴ¬ի հետ հարաբերությունների կարգավորումը Ռասմուսսենի առաջնային խնդիրներից է ՆԱՏՕ¬ի ղեկավարի պաշտոնում` չնայած առկա տարաձայնություններին£ - Այո, դա իսկապես իմ առաջնահերթ խնդիրների շարքում է£ Ճիշտ է նաև, որ որոշ հարցերում ՆԱՏՕ¬ն հիմնավոր տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ£ Բայց ես կարծում եմ, որ մենք բավական շատ էներգիա ենք ծախսում այն բանի վրա, ինչը մեզ բաժանում է` փոխանակ կենտրոնանալու նրա վրա, ինչը միավորում է մեզ,¬ հայտարարել է գլխավոր քարտուղարը` հավելելով. - Մեզ նոր մեկնարկ է հարկավոր, որպեսզի վստահելի հարաբերություններ կառուցենք Ռուսաստանի ու ՆԱՏՕ¬ի միջև£ Առաջիկայում ես կոնկրետ առաջարկություններ կներկայացնեմ այն մասին, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել և լուծել այդ խնդիրը£