Իսրայելը նախազգուշացրել է


Պաշտոնական Թել¬Ավիվն անցյալ ուրբաթ նախազգուշացրել է Հնդկաստանում ահաբեկչության սպառնալիքի մասին£ Իսրայելում իշխանությունների ունեցած տեղեկութ յուններով` դա նախապատրաստում է նույն խմբավորումը, որն անցյալ տարի իրագործել է հարձակումը Մումբաի քաղաքի վրա£ Հիշեցնենք, որ 2008¬ի նոյեմբերին կատարված այդ հարձակման զոհ են դարձել 166 մարդ. նրանցից 6¬ն` իսրայելցիներ£ Ի դեպ` հարձակման թիրախներից մեկն էլ դարձել է հրեական «Խաբադ» կազմակերպության ներկայացուցչությունը£ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր Հակաահաբեկչական բյուրոյի կայքում ահաբեկչությունն անվանված է «որոշակի ու շատ մեծ»£ Ամենահավանա կան թիրախը համարվում են «այն վայրերը, ուր այցելում են արևմտյան/իսրայելյան զբոսաշրջիկները»£ (ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ")