Ռոբերտինո Լորետին սիրում է Մոսկվան


Անցյալ դարի 60-ականներին ամբողջ աշխարհը թնդեցրած իտալացի տղան մեծացել է վաղուց, նույնիսկ ծերացել, բայց Ռուսաստանի հանդեպ նրա սերը չի նվազել: Երբեմնի գերաստղին ռուս լրագրողներն անցյալ շաբաթ «հայտնաբերել» են մոսկովյան «Ալքիմիկ» ռեստորանում` ճաշելիս և պարզել են, որ այս անգամ նա ոչ մի տեղ ելույթներ չունի` չնայած հիմա էլ նրա կատարումները պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Լորետին հաճույքով համերգներ է տալիս Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում` ոչ քաղաքական երգերով և 50-ականների հիթերով: Հիմա նա պարզապես հյուրընկալվել էր իր հին բարեկամին: Նա պատրաստակամորեն է պատասխանել լրագրողների հարցերին և լուսանկարվել կեսդարյա վաղեմության ձայնասկավառակով: Ռուսական էստրադայի աստղերը չեն սիրում Ծննդյան արձակուրդներն հայրենիքում անցկացնել: Այդ օրերին, Մայամիի փողոցներում դժվար չէ ճանաչել շոու-բիզնեսի ամենանշանավոր դեմքերին: Այս ձմեռ Մայամիում հանգստացողների հետաքրքրության կենտրոնում էին հայտնվել Իգոր Նիկոլաևն ու Անդրեյ Մալախովը: Կոմպոզիտորն ու հեռուստահաղորդավարը հանկարծ խորը հավատացյալներ էին դարձել և Ծննդյան տոները դիմավորում էին տեղի ուղղափառ եկեղեցում: - Իմիջիայլոց, նրանք շատ երկար զրուցում էին հոգևորականի հետ. հավանաբար խոստովանում էին իրենց մեղքերը,- ասել է ծիսակատարության մասնակիցներից մեկը: Նախորդ օրը նրանց տեսել էին ռեստորանում` շատ համեստ ուտեստներով սնվելիս: * * * Ծննդյան տոները ոչ սովորական է դիմավորել նաև Վալերի Լեոնտևը: Կնոջ` Լուսյայի հետ նա հյուրընկալվել է իր բարեկամին, ում առանձնատունը Մայամիի հպարտություններից մեկն է` Աստվածաշնչյան սյուժեների լուսապատկերնե րով. հազար փոքր լամպերով առանձնատան տերը պատկերել է Աստվածաշնչի կերպարներին և տեղադրել պարտեզում: Քաղաքի իշխանություններն այնքան հպարտ են անպատմելի շքեղությամբ այդ տնով, որ իրենք են վճարում էներգավարձը: Հին տարվա վերջին կիրակի օրը Լեոնտևը որոշել է այդ հրաշք տեսարանը վայելել ոչ թե կնոջ, այլ վաղեմի բարեկամուհու` Իրինա Ալեգրովայի հետ: Իր բազմանդամ ընտանիքի հետ Ամանորը հարավային այս քաղաքի` իր ձմեռային ամառանոցում է դիմավորել նաՒ Իգոր Կրոտոյը: Իսկ Ալլա Պուգաչովան Մայամիում չի եղել արդեն շատ վաղուց` այնտեղի բնակարանը վաճառելուց ի վեր: Տունը նա վաճառել է, երբ դրա դիմաց կառուցվել է նոր բարձրահարկ` ծածկելով պատուհանից երևացող քաղաքի տեսարանը: Բնակարանն, այդպիսով, կորցրել է արժեքը` ֆինանսական մեծ վնաս հասցնելով Պրիմադոննային: Երգչուհու շրջապատից հայտնի է դարձել, որ էստրադայի աստղը արդեն հետազոտվել է սրտաբանության կենտրոնում, և բժիշկները խորհուրդ են տվել պահպանել լիարժեք հանգիստ: Պրիմադոննայի` սրտի հետ կապված խնդիրներն իրենց զգացնել են տվել 5 տարի առաջ: Անկանոն կենսակերպը և ժառանգականությունը (Ալլայի մայրը նույնպես սրտային հիվանդ է եղել) անհետևանք չեն մնացել: Անցյալ տարի արդեն Պուգաչովան լուրջ վիրահատության է ենթարկվել. պողպատյա փողիկներով լայնացրել են 4 սրտանոթների բացվածքը: - Փաստորեն ահագին ժամանակ ես ապրում եմ նախաինֆարկտային վիճակում` բացարձակապես չկակասկածելով անգամ այդ մասին,- պատմել է արտիստուհին:- Բժիշկները զարմացած էին, որ դեռ կենդանի եմ: ես խուճապի մատնվեցի. վախենում էի, որ դա կարող է կատարվել (պատահել) բեմում, որովհետև լրագրողներն ամեն ինչ խեղաթյուրում են: Կասեին` նա հարբած է եղել կամ նման մի բան, իսկ ես չէի հասցնի ճշմարտությունը պատմել: Վիրահատությունից հետո Ալլան փայլուն տեսք ուներ: Ամեն ինչ կտրուկ փոխվեց անցած ամռանը: Ազդում էին շոգն ու հետևանքները, որոնցից զգուշացրել էին մաշկապատ վաստ (պլաստիկ) վիրաբույժները: Չնայած` սրտաբանները խիստ արգելել էին` երգչուհին հյուրախաղերի էր մեկնել: Նա հազիվ էր քայլում կայարանի կառամատույցով: Նրան խնամքով թևանցուկ արած օգնում էր Մաքսիմ Գալկինը: Զգացվում էր, որ Բորիսովնան դժվարությամբ է կատարում ամեն քայլը. դեմքն այլայլված էր, այտուցված… Սրտի ցանկացած վիրահատություն, այն էլ 58 տարեկանում, մեծ համարձակություն է. ահա թե ինչու են Պուգաչովայի մտերիմները վախենում նրա կյանքի համար: Պատահական չէր, որ մի քանի ամիս առաջ տարածված նրա մահվան լուրը ակնթարթորեն տարածվեց անգամ Մոսկվայից դուրս և նույնիսկ Կիրկորովին անհանգստացրեց: Երգչուհին, բարեբախտաբար, լավատեսորեն է տրամադրված. - Ես սիրում եմ այդպիսի ասեկոսեներ: Նշանակում է` երկար եմ ապրելու: Տա° Աստված, որ սիրելի Պրիմադոննան արիաբար հաղթահարի հերթական փորձությունը: