Ազգային նկարագրի պահպանման մտահոգությամբ


2008¬ի առաջին պաշտոնական նախաձեռնությունները` ազգագրական համույթների, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների նախագծերի մրցույթների հայտարարությունները,հույս են ներշնչում, որ ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու զարգացումը կազմելու են պետական մշակութային քաղաքականութ յան կարևոր բաղկացուցիչը£ Ասենք, ՀՀ մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելուն միտված մի շարք միջոցառում ներն անցյալ տարում արդեն անցկացվել են` առանձնակի դրական տեղաշարժ չարձանագրելով£ Հեղաբեկումնային հայտնի իրադարձություններից հետո հաստատված հոգևոր թմբիրը դժվար է շուտափույթ հաղթահարել£ Գուցե հետևողականութ յունն ու համառ ջանքերը իսկապե՞ս ընդլայնեն հետաքրքրությունը ընթացիկ մշակութային կյանքի նկատմամբ… Տառատեսակների առաջին միջազգային «Գրանշան-2008» և գրահրատարակչական տեխնոլոգիաների մրցույթներն էլ պետք է խթանեն գրքի տպագրությունը նոր ժամանակների պահանջներին համահունչ£ Գրքի տրամադրող «արտահագուստը» երևի թե նպաստավոր լինի ընթերցասիրությամբ վարակելու հատկապես նոր սերնդին£ Ինտերնետային գրական, առավելապես թերարժեք, ծառայությունների հանրամատչելիության մեր օրերում գրքի երբեմնի բարձր վարկանիշը վերականգնելու համար, կարծում եմ, զուգահեռ պետք է մտահոգվել նրանում պարփակված բովանդակությամբ, ճանաչողական, գիտական և գեղարվեստական նշանակությամբ£ Առայժմ հատուկենտ մնացած գրքասերները գրողների բազմանդամ ընտանիքի ու առանձին անհատների ջանքերով խորհրդանշական տպաքանակով հրատարակված գրքերում հազվադեպ են գտնում իրենց հոգևոր-մտավոր պահանջներին հագուրդ տվող պարունակությունը£ Վերջին շրջանում դրանք փոքր թիվ չեն կազմում£ Հիշենք նաև, որ Սարդարապատի թեմայով հայտարարված անցյալ մրցույթը զարմանալիորեն ակնկալվող աշխուժությունը չառաջացրեց գրողների շրջանում£ Ամենակարևորը` այդպես էլ չի ծնվում XXI դարասկզբին մեր ապրած կյանքը գեղարվեստորեն համակողմանի իմաստավորող գրական երկը, նոր ժամանակների` ամենքի հոգու և մտքի անսխալ թարգման, բարոյակամային հատկանիշներով ընդօրինակման արժանի հերոսի կենսահաստատ ու արժանահավատ տիպը£ Գիր ու գրականության նկատմամբ երբևէ պաշտամունքի հասնող մեր ազգային ավանդական սերն ու հավատը այդպես էլ չի ամրապնդվում, լրացվում նոր ապրեցնող լիցքերով£ Ո՞ւր մնաց, թե փոխանցվի հետնորդներին£ Մինչդեռ ազգային մշակութային ժառանգությունը ըստ արժանվույն գնահատելու և պահպանելու տեսակետից առաջնահերթը հենց ազգային հատկանիշների, ինքնագիտակցության երերուն հիմքերի հուսալի ամրացումն է£ Այս ուղղությամբ փշեպսակ որոշակի, վճռորոշ առաքելությամբ պետք է հանդես գա մտավորականների, արվեստագետների առկա ներուժը£ Մինչդեռ ասպարեզում գտնվող ամենակենսունակներից շատերը իրենք տուրք են տալիս օտարամոլությանը` փոխանակ օտարից սովորելով (ոչ` ընդօրինակելով) հարստացնեն, ուրեմն և` զարգացնեն մեր ինքնատիպ ազգայինը£ Արդի հայ երաժշտարվեստում այս նպատակասլացությամբ հանդես եկող բացառիկներից է «Շողակն» ազգագրական համույթը£ Ազգային անխառն արվեստի պահպանման ու սերունդներին փոխանցման գերխնդրով մոտ մեկուկես տասնամյակ այն տարածում է հայկական տոհմիկ երաժշտության ինքնահատուկ հմայքը ԱՊՀ և Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Կանադայում և ԱՄՆ¬ում` համերգային ելույթներով և օտարի սեփականությունը դարձող, միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացող մի շարք ձայնասկավառակներով, որոնք, բարձր ինքնարժեքի պատճառով, տարածում չեն գտնում մայր հայրենիքում£ Չունենալով տեսահոլովակներ, ժապավեններ, ձայներիզներ թողարկելու, առավել ևս` մենահամերգներ կազմակերպելու սեփական հնարավորություններ` «Շողակն»¬ում համախմբված երաժիշտները սրտապնդվում են այն իրողությամբ, որ «դրսում» ուշադրության ու աջակցության արժանացած իրենց գործունեությամբ աշխարհին ճանաչելի են դարձնում հայկական ավանդական երգն ու պարը, ազգային նվագարանների ուրույն կախարդան քը£ Նաև նրանց շնորհիվ էր, որ դուդուկը ճանաչվեց համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների գլուխգործոց£ Կարծում եմ, հանրահռչակ «Carnegie Hall» համերգասրահում ս. թ. հունվարի 26¬ին մենահամերգով հանդես գալու հատուկ պատվին արժանանալն է խանդավառել ՀՀ Մշակույթի նախարարությանը, ազգային նկարագիրը պահպանող արվեստագտների գործունեությունը խթանելու ծրագրի շրջանակներում, իր լուման ներդնել «Շողակն» համույթի համերգային շրջագայությունը ԱՄՆ¬ում և Կանադայում իրականացնելու գործում` ամերիկյան «Ավանդական խաչմերուկներ» կազմակերպության հետ համատեղ£ Ի դեպ, ներկայացվելիք նոր ծրագրում նախատեսված են Վիլյամ Սարոյանի ծննդյան 100¬ամյակը նշանավորող կոնկրետ միջոցառումներ£ Ազգային արժանապատվությունդ շոյվում է, երբ քեզ ծնած ժողովրդի մշակութային արժեքները գրավում են օտարի ակնածալից ուշադրությունը, ընդարձակում աշխարհագրական գրավչության սահմանները£ Միաժամանակ` խոցվում£ Չէ՞ որ ազգային ինքնագիտակցությանդ, դիմագծիդ պահպանման համար պակաս կարևոր չէ քո° անմիջական հաղորդակցությունը դրանք պատշաճ ներկայացնողների կատարողական արվեստի հետ£ «Ներսում»£ Պարբերաբար£ Որպեսզի ի զորու լինես դիմագրավելու հակամշակութային պղտոր ջրերի ահագնացող հորձանքին£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ