Պաշտամունք` առանց ավելորդ մանրամասների


ՌԴ կրթության և գիտության նախարարության կոլեգիան հաստատել է 2008-2009 ուս. տարվա դասագրքերի ցանկը: Այդ ցանկում երկու նորույթ կա` հասարակագիտություն և… Ռուսաստանի նորագույն պատմության աղմկահարույց դասագրքերը: Նշվել է, որ հատկապես վերջինիս բովանդակության վրա փորձագետները երկար են աշխատել: «1945-2007 թթ. Ռուսաստանի պատմություն»-ը քննադատության է ենթարկվել` ստալինյան ճնշումներն արդարացնելու և վերջին 8 տարիների իրադարձությունները կրեմլյան քարոզչության տեսանկյունից ներկայացնելու համար: Դասագրքում առանձին բաժնով է ներկայացված «Պատմության մեջ Ստալինի դերի մասին վեճերը» թեման, ուր բռնությունների պատճառներից մեկը համարվել է ձգտումը` «Կառավարման ապարատի առավելագույն արդյունավետութ յան ապահովելը»: Զտումների արդյունքում, այդ ճնշումները ներկայացվել են որպես «կառավարող նոր դասակարգի կազմավորում` ռեսուրսների դեֆիցիտի պայմաններում արդիականացման խնդիրներին համապատասխան»: Թատրոնի մարդիկ