ՌԴ առաջնորդը ոչ միայն սոսկ ղեկավար


Ռուսաստանում, հիմնականում, դրական են վերաբերվում Պուտինին: Ավելին, հավատում են, սիրում: Իսկ լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում նրան առնչվող այնպիսի հարցերի, որոնք, թվում է` առանձնապես կապ չունեն երկրի նախագահի պաշտոնական գործունեության հետ: Հետաքրքիր է` նրա հանդեպ համակրա՞նքն է մղում Վ. Վ. Պ.-ի կերպարն ավելի ամբողջական դարձնող նման մանրամասներ որոնել, թե՞ հենց այս «պատառիկներն» են ավելի «առօրեական-շարքային» դարձնում ՌԴ ղեկավարին: Վլադիմիր Պուտինի` Բուլղարիա կատարած այցի գլխավոր արդյունքը «Հարավային վտակ» գազամուղի շինարարութ յան մասին այլընտրանքային համաձայնագրի ստորագրումն էր: Մինչև վերջին պահը հստակ չէր` կողմերը կվավերացնե՞ն այդ փաստաթուղթը, թե՞ ոչ: Ամեն ինչ վճռվել է իրադարձությունից բառացիորեն մի քանի ժամ առաջ` Բուլղարիայի նախարարների կաբինետի նիստում: Սոֆիա մեկնելու պաշտոնական առիթը Բուլղարիայում Ռուսաստանի տարվա բացումն էր և Օսմանյան լծից այդ երկրի ազատագրման 130-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելը: Պուտինը պետք է մեկներ կնոջ հետ, սակայն, պաշտոնական աղբյուրների հավաստմամբ, ՌԴ առաջին տիկին Լյուդմիլա Ալեքսանդրովնան տկարացել է: Անցյալ հիգշաբթի, երեկոյան երկու երկրների նախագահներն իրենց ներկայությամբ պատվել են հանդիսավոր համերգը: Բուլղարերեն իրենց կատարումներով հաճելի անակնկալ են մատուցել Իոսիֆ Կոբզոնը և…. «Նա-նա» խումբը, որը համարվում էր այլևս գոյություն չունեցող: Պուտինի այցը, սակայն, թերևս ավելի ինքնատիպ են նշել Սոֆիայի շարքային քաղաքացիները: Բարերում և մամուլի ու բացիկների վաճառակետերում հայտնվել են ձկնորսական կարթը ձեռքին Վ. Վ. Պ.-ի լուսանկարով բացիկներ` «Որպեսզի Բուլղարիայում ցանցը լավ ընկնի ձկնիկը» մակագրությամբ: Հակառակ կողմում այլ նշում է եղել` «Այս նկարն ուղարկիր այլ երկրների ձկնորս-եղբայրներիդ»: Այցի երկրորդ օրը երկկողմ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնցից ամենակարևորը վերոնշյալ գազամուղի շինարարության համաձայնագիրն է: Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղից հետո, սա էներգետիկ երկրորդ հզոր նախագիծն է, որտեղ Ռուսաստանի գործընկերը Բուլղարիան է: Ներկաների, համենայն դեպս, լրագրողների ամենատես հայացքից չի վրիպել, որ երբ պաշտոնական արարողության ընթացքում հայտարարվել է համաձայագրի ստորագրման մասին, Պուտինի դեմքին փայլել է հպանցիկ, բայց շատ գոհունակ մի ժպիտ: Եվ դա պատահական չէր: Բուլղարիա մեկնելուց ընդամենը մեկ օր առաջ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կասկած է հայտնել նման փաստաթուղթ վավերացնելու հավանականության մասին: Պատճառը պաշտոնական Սոֆիայի ցանկությունն էր` ստանալ այդ գազամուղի արժեթղթերի 51 %-ը: Ավելի ստույգ` տիրանալ Բուլղարիայի տարածքով անցնող հատվածին: Սակայն, հավասար` 50:50 տոկոս եղբայրաբաժնով, երկու երկրները արդեն համաձայնության են եկել: «Հարավային հոսանք»-ը կանցնի Սև ծովի ընդերքով մինչև Բուլղարիա, ապա` Բալկանյան մյուս երկրների (հավանաբար` Սերբիայի և Հունաստանի) տարածքով: Այդ երթուղու վերջնակետը կամ Իտալիան կդառնա, կամ` Ավստրիան: * * * Երկու նախագահների համատեղ ասուլիսում հնչած հարցը Պուտինին ասես վերադարձրել է ինքնավստահությունը. - Որևէ մեկին համոզելու անհրաժեշտություն մենք չունենք. մեզ խնդրում են ամեն օր, հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Նայե°ք ձեր թուրք բարեկամներին. ամեն տարի խնդրում են ավելացնել գազի մատակարարումը,- ասել է Վ. Վ. Պ.-ն և հաղթական ժպիտով հավելել, որ ռուսական երկնագույն վառելիքը միշտ էլ մրցունակ կլինի: Ինչի՞ տեր է Պուտինը ՌԴ նախագահը բնակարան ունի Սանկտ-Պետերբուրգում և հողատարածք` Մոսկվայի մարզում: «ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ»-ի պատգամավորության թեկնածուների եկամուտների մասին ԿԸՀ հրապարակած տվյալներով` 2006 թվականին Պուտինի ընդհանուր եկամուտը կազմել է 2 միլիոն 11 հազար 611 ռուբլի 28 կոպեկ: Պետերբուրգում նա ունի բնակարան` 77,7 քառ. մետր մակերես և 1500 քմ հողատարածք` Մոսկվայի մարզում: Նրա անվամբ գրանցված է երկու ավտոմեքենա` թԸի Ծ-21 ու թԸի Ծ-21Հ (1960 և 1965 թթ. արտադրության), ինչպես և «հԽԼՂ» կցասայլ (1987 թ. արտադրության): Նշվում է նաև, որ ավտոմեքենաները Պուտինը ժառանգել է հորից, որոնք չեն վերագրանցվել: Ռուսաստանի խնայբանկում երկրի նախագահն ունի 3 մլն 83 հազար 219 ռուբլի 34 կոպեկ, ԹՁը բանկում` 563 հազար 763 ռուբլի 35 կոպեկ, Բալթյան բանկում` 53 հազար 317 ռուբլի 50 կոպեկ և 230 արժեթուղթ` «Սանկտ-Պետերբուրգ» բանկում: «Ալ-Քաիդան» բաժանմունք է բացում Մեծ Բրիտանիայում Հունվարի սկզբներին այսպիսի հայտարարություն է հայտնվել իսլամական կայքերից մեկում: Reuters-ի տեղեկատվությամբ` հաղորդագրությունը նաև մուսուլմաններին ուղղված կոչ է պարունակում` «ըմբոստանալ ընդդեմ անհավատարիմների», և նշվում է Անգլիայի վարչապետ Գորդոն Բրաունի ու նախկին վարչապետ Թոնի Բլերի անունները: Երկրի հատուկ ծաայություններն արդեն հետաքննություն են սկսել հաղորդագրության հայտնվելու փաստի առնչութ յամբ ու կարծում են, թե այն կարող է և կեղծ լինել: