Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը


(«Ժամանակ» թերթում փետրվարի 22-ին տպագրված «Բանակում կրակել են իրար վրա» հոդվածի կապակցությամբ) Ոչ մեկի համար գաղտնիք չէ այս լրատվամիջոցի որդեգրած` ամեն գնով Հայկական բանակը վարկաբեկելու քաղաքական ուղեգիծը: Բնավ պետք չէ զարմանալ, որ լրատվամիջոցի տպագիր և էլեկտրոնային տարբերակում աղմկահարույց վերտառությամբ հայտնվում է «Գորիսում տեղակայված զորամասերից մեկում հերթական միջադեպի» գրանցման մասին լուրը: Սա, կարծում եմ, բացի ավանդական` բանակն ամեն գնով, հիմնականում չճշտված տեղեկություն ներով, ստվերելու գործելակերպից, նաև միջոց է` «փրկելու» հակառակորդի վարկաբեկված բանակի «հեղինակությունը»: Ընդամենը նախօրեին լրատվամիջոցների գլխավոր թեման ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով արձանագրված տասնյակից ավելի զոհերն ու վիրավորներն էին: Դա հավանաբար ծանր են տարել հակառակորդի ռազմատնտեսական ձեռքբերումների մասին առաջինը աղաղակող լրատվամիջոցում: Ուրեմն` հարկ է պատմություն հորինել, կամ էլ` փաստերը խեղաթյուրել, որպեսզի հանկարծ հայ հանրության շրջանում այդ լուրերը բացասական ազդեցություն չթողնեն: Ապատեղեկատվությունն էլ հարկավոր է այնպես շարադրել, որ արժանահավատ թվա: Իրականում կատարվել է այն, ինչը հաճախ է պատահում աշխարհի բոլոր բանակներում` հրաձգարանում, մարտական հրաձգության ժամանակ. առավել ևս այն բացառված չէ հայկական բանակում, որտեղ իրականացվում են հրաձգության ինտենսիվ վարժանքներ: Զինծառայողը խախտել է զենքի օգտագործման անվտանգության կանոնները` իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված պատահական կրակոցից ստանալով դաստակի 5-րդ մատի միջանցիկ հրազենային վիրավորում: Կատարվում է հետաքննություն: Մեկ անգամ ևս արձանագրելով այս լրատվամիջոցի կողմից բանակի վերաբերյալ նպատակաուղղված վարկաբեկիչ հրապարակումը` հարկ կլինի արդեն հետաքննութ յունում համապատասխան կարգով ներգրավել նաև լրատվամիջոցը կամ «տեղեկությունների աղբյուրը» և պարզել` թե ինչպես է այն առաջինը «գրանցում» բանակային միջադեպը` օպերատիվ կերպով խեղաթյուրելով իրականությունը: