ԻՐԱՆ


ՔԱՆԻ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր անմիջական հարևանն է, ուստի բնական է, որ Հայաստանը շահագրգրռված է այդ երկրի կայունությամբ: Առավել ևս, որ Ղարաբաղյան խնդրում նրա դիրքորոշումը համընկնում է մեր շահերին: Այսօր նորից այնտեղ քաղաքական կրքեր են բորբոքված: Ու չնայած` ներքաղաքական հուզումների արդյունքում արդեն տուժածներ և զոհեր կան, բայց ընդդիմութ յունը կոչ է արել չնահանջել և շարունակել պայքարը` իրենց խոսքերով` «կրոնական բռնակալների» դեմ: Եվ մեզանում, թերևս, քչերին չէ, որ հետաքրքում է` եգիպտական սցենարը կարո՞ղ է կրկնվել Թեհրանում: Իրանագետները կարծում են, որ իրավիճակը հարևան երկրում հեռու է հեղափոխական լինելուց: Իշխանություններին կհաջողվի հաղթահարել ներքաղաքական լարվածությունը, քանի որ ղեկավարությունը վստահության քվեի հետ կապված խնդիրներ չունի, և հանրության մեծ մասը սատարում է Ահմադինեջադին: Բացի սրանից, Իրանի ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին խոսելիս չի կարելի անտեսել Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի գործոնը: Եթե Եգիպտոսում ցուցարարներին հաջողվեց կոտրել ոստիկանության դիմադրությունը, ապա Թեհրանում այս կորպուսը ստեղծվել է նաև հնարավոր ներքաղաքական ընդվզումները զսպելու նպատակով: Իրանագետներն իրավացիորեն գտնում են, որ ներքաղաքական հուզումներն արժե դիտարկել արտաքին գործոնների համատեքստում: Ի դեպ, արտաքին գործոններ ասվածը առկա էր նաև նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացներում, երբ Թեհրանի փողոցներ էին դուրս եկել անգլիատառ պաստառներով հազարավոր ցուցարարներ: Ինչո՞ւ էին պաստառներն անգլերեն, և ինչո՞ւ էին դրանք ցուցադրաբար պարզում հատկապես հեռուստախ ցիկների առջև: Այդպիսով ցուցարարներն ում էին ուզում ապացուցել, որ կատարել են իրենց հանձնարարությունը կամ ստացած պատվերը… Փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն իրողության վրա, որ Ադրբեջանում վերջերս հակաիրանական ցույցերը համընկան Թեհրանում սկսված հուզում ներին: Այստեղ ընդդիմությունն այդ օրերին խոսում էր Իրանի քաղաքացի` մեծ թվով էթնիկ ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին: Ադրբեջանաիրանական լարվածությունը նույնպես, իհարկե, զերծ չէ արտաքին գործոններից, որովհետև պնդումներ կան, թե ինչ-ինչ արտաքին ուժեր ցանկանում են Ադրբեջանն օգտագործել որպես Իրանի դեմ քարոզչական պլացդարմ: Իսկ ովքե՞ր են այդ արտաքին ուժեր կոչվածները: Այս առնչությամբ, թերևս, արժե նկատել, որ հերթական հետաքրքիր բացահայտումն է կատարել WikiLeaks-ը: Ըստ այդմ, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իսրայելն ու Ադրբեջանն Իրանը համարում են ամենավտանգավոր երկրներից մեկը: Ալիևի հայտարարության մասին իր հեռագրում տեղեկացրել է ամերիկացի դիվանագետ Լուն: Նա ասել է, որ Իսրայելի գլխավոր նպատակն է` Ադրբեջանին որպես գործընկեր պահել` ընդդեմ Իրանի: Ու հատկապես այդ գործընկերությունն օգտագործել հետախուզական և զինամթերքի շուկայի քաղաքական ծրագրի շրջնակներում: Նա նշել է` Իսրայելի հետ մտերիմ հարաբերությունները նպաստում են Ադրբեջանի զինված ուժերի բարելավմանը, «ինչը վերջինս չէր կարող ստանալ ոչ Միացյալ Նահանգներից, ոչ էլ Եվրոպայից»: Իսկ իրանաիսրայելական հարաբերությունների «ջերմությանը» մենք բազմիցս ենք ականատես եղել: Այդպիսի մի դրսևորում էլ վերջերս եղավ, երբ փետրվարի 21-ին Իրանի երկու ռազմանավ Սուեզի ջրանցքով անցան դեպի Միջերկրական ծով: Իսրայելի արտգործնախարարն անմիջապես արձագանքել է` «Իրանցիների ինքնավստա հությունն ու հանդգնությունը օրեցօր աճում է»: Իրանցիների ինքնավստահությունն, իրոք, կարող է աճել` չնայած կիրառվող պատժամիջոցներին: Թեհրանը, թերևս, վստահ է, որ Արևմուտքը չի համարձակվի պատժամիջոցներից այն կողմ անցնել և իր դեմ պատերազմ սկսել` իրականացնել իր հասցեին բազմիցս հնչած` Իսրայելի սպառնալիքները: Առավել ևս, ինքն էլ դրանց համազոր պատասխան է տվել: Մերձավոր Արևելքն առանց այդ էլ շատ անհանգիստ է, և մեր օրերում մի փոքր կայծն էլ բավական կլինի` ամեն ինչ քաոսի վերածելու, ինչը ոչ մեկին, այդ թվում նաև Արևմուտքին ձեռնտու չէ: Իսկ Իրանի իշխանություններն այս հերթական մարտահրավերն էլ կհաղթահարեն` է´լ ավելի ամրապնդելով իրենց դիրքերը: Իսկ դա բխում է նաև Հայաստանի շահերից:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ