ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին ալիևյան իշխանությունը թույլ չի տալիս վերադառնալ հայրենիք: Շուրջ երկու տասնամյակ Մոսկվայում բնակվող վտարանդի գործիչն օրերս, հերթական անգամ ընդվզելով, հայտարարել է, թե ինքը բազմիցս դիմել է Իլհամ Հեյդարօղլուն, իր համար վերադարձի պայմաններ ապահովելու խնդրանք¬առաջարկով: Սակայն նրա բոլոր հարցումներն անարձագանք են մնացել: Եվ չնայած Հեյդարօղլին համառորեն լռում է (ավելի շուտ ձև անելով, թե տեղյակ չէ իր երբեմնի գործընկերոջ կարգավիճակից և մեծագույն փափագից): Այնուամենայնիվ, պարզվում է, որ 2009¬ի մարտին Ադրբեջանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսած է եղել նախկին նախագահների մասին օրենք ընդունել, ինչը մինչև այժմ իշխող վարչակարգը միտումնավոր շրջանցում ու անտեսում է: Ակնհայտորեն Ալիևների կլանը լուրջ վտանգ է համարում հայրենիքում սոցիալ¬դեմոկրատական կուսակցության համանախագահի վերահաստատվելը: Այազ Մութալիբովը 1990¬ին եղել է Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, հետո ընտրվել է երկրի նախագահ` պաշտոնավարելով մինչև 1992¬ը: Հրաժարական է տվել` հանրահայտ ժողճակատ ընդդիմադիր կուսակցության ճնշման ներքո: Հավանական է, որ Իլհամն անցած¬գնացած իրադարձությունները ոչ մի կերպ չի կարողանում ներել, քանի որ Ա. Մութալիբովն ինչ¬ինչ հակասություններ ու այդպես էլ չլուծված խնդիրներ է ունեցել իր հոր` Հեյդար Ալիևի հետ: Չի բացառվում նաև, որ Ադրբեջանի ներկայիս նախագահի անհանդուրժողականությունը պայմանավորված է վերջինիս բնորոշ կեղծ ու հաճախ բռնկվող անառողջ ազգայնական տրամադրություններով: Տարբեր ժամանակներում Ա. Մութալիբովի դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, և Բաքվի իշխանությունները հատկապես չեն կարողանում ներել իրենց վտարանդի հայրենակցին, քանի որ ժամանակին նա համարձակվել է հայտարարել, թե հայերը մեղավոր չեն Խոջալուի դեպքերի համար… Ու դա որպես օրինաչափ վարքագիծ է համարվում իրեն ժողովրդավար հորջորջող Ադրբեջանի համար: