ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

23.02.2012 թ

Ընդհանուր առմամբ օրը բարդ է, անկանխատեսելի: Եվ բոլոր աստղակերպերին խորհուրդ է տրվում հնարավորինս զուսպ լինել, չտրվել զգացմունքայնությանը և հետաձգել կարևորագույն գործերը:.

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Օրը անբարեհաջող է: Անսպասելի տհաճությունները կարող են բարդացնել հարաբերությունները ընկերների հետ: Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները. ավելի գործնական և իրատես եղեք, այլապես չեք խուսափի պարտությունից: Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ սովորականից ավելի զսպված լինել:

ՋՐՀՈՍՆԵՐ. Օրը խորհրդանշում է տիեզերական էներգիա, մեղքերի թողություն, ապաշխարանք: Օգտակար կլինի` գնալ եկեղեցի, բարեգործություն անել, օգնել (ոչ միայն նյութապես) կարիք ունեցող ձեր մերձավորներին: Կարևոր նշանակություն ունեն բարոյական և հոգեկան մաքրությունը, կռահողականությունը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի իրարանցում կամ անակնկալ մտահոգություն, որը կենտրոնացում և ինքնազսպում կպահանջի: Անհրաժեշտ է վերաիմաստավորել անցյալը:

ՁԿՆԵՐ. Օրը բարեհաջող է` առևտրական գործերի, գործուղումների, ֆինանսական երկարաժամկետ պայմանագրեր կնքելու և ձգձգված գործերի համար նոր որոշումներ կայացնելու: Մեծ է շահումների հավանականությունը: Հնարավոր է հաջողություն` նաև անձնական կյանքում: Կին-Ձկներից շատերին կհաջողվի փոխըմբռնման ու համաձայնության գալ ընտրյալի հետ: Նրանց կարող է թվալ, թե ամուսնական միությունն այնքան ներդաշնակ է, որ ուրիշ ոչ մեկը պետք չէ:

ԽՈՅԵՐ. Օրն անբարեհաջող է: Սկսվում է սեփական սկզբունքները, հեղինակությունն ու ներքին ազատությունը պաշտպանելու շրջանը: Կենսական ներուժը անկում կապրի: Անձնական կյանքում պատրաստ եղեք որոշ տհաճ փոփոխությունների:

ՑՈՒԼԵՐ. Հրաշալի ժամանակ է` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու: Շատ մեծ է ներդաշնակ հարաբերությունների հավանականությունը: Հնարավոր է հանդիպում` հին համակրողների հետ. եթե երկար ժամանակ նրանց հետ կապերը խզվել էին, ապա հիմա դրանք վերականգնելու ճիշտ ժամանակն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրն ընդհանուր առմամբ բարեհաջող է: Ձեր կենսական ակտիվության հերթական շրջափուլը կնշանավորվի ներքին զգացողության ուժեղաց մամբ, անձնական հմայքի ազդեցիկության մեծացմամբ: Ստեղծագործական մասնագիտության տեր Երկվորյակները կկարողանան արդյունավետորեն ի հայտ բերել իրենց տաղանդները և առավելագույնս իրագործել իրենց մտադրությունները: Զրուցասիրությունը և զրուցակցի հանդեպ ձեր ուշադրությունը դիմացինին թույլ կտա անշահախնդրորեն գնահատել ձեզ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Լավ օր է` բոլոր հարաբերություններում: Աշխատավայրում բոլորի հետ հարաբերությունները բարեհաջող են: Այսօր դուք կփայլեք ինչ-որ առանձնահատկությամբ` ամրապնդելով ձեր հեղինակությունը: Ձեր եռանդունությունն ու գործնականությունը կարող են տպավորություն գործել և վստահություն ներշնչել գործընկերներին: Հնարավոր է` ձեզ նոր պաշտոն առաջարկեն. համաձայնեք` առանց վարանելու, որովհետև շուտով ձեր կյանքում նշանակալի փոփոխություններ են սպասվում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Օրը բարեհաջող չէ: Կենսական ուժերը կսկսեն նվազել: Տարբեր մարդկանց ձեր տեսակետների «դրոշի» ներքո համախմբելու ձգտումը կարող է տարաձայնություններ, վեճեր առաջացնել կամ բացասական փոփոխություն բերել ձեր կյանք:

ԿՈՒՅՍԵՐ. Անբարեհաջող օր է: Անակնկալ տհաճությունները կարող են ձեզ հիասթափեցնել մտերիմներից: Ձգտեք հնարավորինս սառնասիրտ լինել և խուսափել գործնական հանդիպումներից, այլապես սկզբունքային հարցերում չափազանց դժվար կլինի գործընկերների հետ ընդհանուր եզրակացության հանգել: Կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումները թողեք վաղվան, որովհետև այսօր կդժվարանաք կենտրոնանալ և չսխալվել:

ԿՇԵՌՔՆԵՐ. Օրը տագնապալի է: Հաջողություն կարող են ունենալ միայն գործարարությամբ զբաղվողները: Իրենց աշխատունակության շնորհիվ նրանք առավելագույնս կիրագործեն սեփական մտադրությունները: Այլ ոլորտներում ցանկացած նախաձեռնություն կամ ակտիվ գործունեություն հոգնեցուցիչ կլինեն և անբավարարություն կպատճառեն: Հնարավոր են նյարդային ցնցումներ և գլխացավեր:

ԿԱՐԻՃՆԵՐ. Պասիվ օր է` էներգետիկ ներուժի անկումով: Հոգնությունն ու դյուրագրգռությունը կարող են նույնիսկ ցասումի (կատաղության) հասցնել: Չի կարելի բացասական հույզերը ներսում պահել: Վերլուծեք դրանց պատճառներն ու հնարավոր հետևանքները և տիրապետեք դրանց: Ընտանիքում հնարավոր է վեճ` երեխաների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Կենսական ակտիվության նոր փուլը կառույգացնի ձեզ, սակայն ավելորդ եռանդը կարող է շեղել ձեզ բուն նպատակներից և խանգարել` դրսևորելու ձեր ունակությունները: Շրջապատողների համակրանքը շահելու և բոլորի աչքում ավելի լավը երևալու ցանկությունը կին-Աղեղնավորին կարող է նյարդայնացնել կամ գժտեցնել մտերիմ մարդու հետ: Իսկ անսպասելի տհաճությունները կարող են բարդացնել տղամարդ-Այծեղջյուրների հարաբերություններն ընկերների հետ: