Զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ


 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն օրերս Արցախի փողոցում գտնվող «Երևանի թիվ 1 կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տարածքում հայտնաբերել են 42-ամյա Արմեն Փ.-ին պատկանող, ապօրինի գործող փայտանյութի 2 չորանոց և շուրջ 22 մլն դրամի տախտակներ ու մանրահատակ:

Պարզվել է, որ նա 2010 թ. նոյեմբերից զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ. առանց համապատասխան փաստաթղթերի կաղնու և հաճարի տախտակներ ու մանրահատակ է ձեռք բերել, դրանք հատուկ վառարաններում չորացրել և վերավաճառել քաղաքացիներին: Միաժամանակ պարզվել է, որ Արմեն Փ.-ն տարբեր անձանց վաճառել է շուրջ 90 մլն դրամի փայտանյութ` խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից: