ԺԱԿ-Ն ԱՐԹՆԱՑԵԼ Է ՆԻՐՀԻՑ


 

Ընտրությունների նախօրյակին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցված մի շարք կուսակցություններ, որոնց գոյության մասին մոռացել էին անգամ այդ կուսակցություններին անդամագրվածները, «հարություն են առել» ու սկսել հիշեցնել տալ իրենց մասին: «Նիրհից արթնացողների» մեջ է նաև Սպարտակ Մելիքյանի գլխավորած ԺԱԿ-ը, որի անունը շա˜տ վաղուց որևէ տեղ չէր լսվում: Այժմ արդեն ԺԱԿ-ի Սպարտակը նորից սկսել է ելույթներ ունենալ, խոսել կուսակցության կատարած աշխատանքների մասին, անգամ նախաձեռնել է մի քանի բարեգործական ակցիաներ: Այս և այլ կուսակցությունների նմանատիպ գործունեությունը հուշում է, որ «Կուսակցությունների և քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում ժամանակն է լրացումներ և փոփոխություններ կատարել ու դադարեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք հանդես չեն գալիս քաղաքական նախաձեռնություններով, չունեն մարզային, քաղաքային համապատասխան կառույցներ: Այս դեպքում, գուցե, պակասի թիվը «մեռյալ» կուսակցությունների, իսկ կուսակցապետերի շքերթներն էլ սահմանափակվեն: