ԲԺԻՇԿ ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ


 

Գյումրիում, Շիրակի մարզպետի որոշմամբ, Էնրիկո Մատտեի անվան իտալական հիվանդանոցի տնօրեն է նշանակվել ավագանու անդամ Գագիկ Ադամյանը: Այս մարդը բժշկական կրթություն չունի, հեռու է ոլորտի առանձնահատկություններն ընկալելուց: Սակայն դա չի խանգարել, որպեսզի նա նշանակվի առանձնահատուկ կառույցի ղեկավար և արդեն իսկ սկսի կադրային ջարդը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, արդեն տասնհինգ բուժաշխատող ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն: Շիրակի մարզպետարանի առողջապա հության վարչության պետից փորձեցինք ճշտել մեր ունեցած տեղեկությունը, որն էլ մատուցեց մի նոր անակնկալ: Պարզվում է, որ մարդկանց պարտադրել են ազատման «խնդրանքով» դիմում գրել այն պատճառով, որ հիվանդանոցը լուծարվում է: Այսինքն, այլևս չեն մտահոգվի լուծարային աշխատավարձ վճարելու և հետագայում այս մարդկանց աշխատանքով ապահովելու մասին:

Չկա մարդ` չկա պրոբլեմ